Ինչո՞ւ Պուտինը Քոչարյանին չի նշանակում ՀՀ-ում ՌԴ դեսպան․ նա Մոսկվայի շահերն է ներկայացնում, ոչ թե ՀՀ-ի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 02:47
ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. վարչապետի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, խորհրդարանական ընտրություններից 3-4 ամիս անց Ռոբերտ Քոչարյանը խոսում է իշխանափոխության պայքար սկսելու մտադրության մասին՝ փողոցային։ Ընդ որում, ժամկետ է նշում՝ «Այս իշխանությունը 1․5 տարվա կյանք ունի» ։ Նա նկատել է, որ ժողովուրդը պիտի ակտիվ մասնակցի այդ պայքարին, և իրենք փորձելու են քարոզչությամբ ժողովրդին իրենց կողմ գրավել։ Ի՞նչ շանսեր ունի Քոչարյանի ուժը։ Ի՞նչ տպավորություն ունեք ասուլիսից։

-Ես ժամանակ եմ տրամադրել և լսել նրա ասուլիսը ու երիցս համոզվում եմ, որ ՀՀ քաղաքական դաշտը և ՀՀ-ն հայտնվել են ծայրից ծայր ողբերգական իրավիճակում։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե իսկապես ողբերգական չլիներ։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն գործող քաղաքական համակարգի անկյունաքար հանդիսացող խորհրդարանական ընդդիմության ղեկավարին, այլև ՀՀ-ն երբևէ ղեկավարած անձին, որի պատկերացումները խորը հիասթափություն են առաջացնում յուրաքանչյուր գիտակից մարդու մոտ։

-Իսկ ի՞նչն է հիասթափեցնող։

-Ես այս ընթացքում բազմիցս արձանագրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին փաթաթեց մեր ժողովրդի վզին՝ որպես ընդդիմություն։ Սա հստակ պետք է արձանագրել։ Եվ այսօրվա այս ասուլիսները, խորհրդարանական ընդդիմության կարգավիճակը, նրանց դրսևորած վարքագիծը Նիկոլ Փաշինյանի դրսևորած գործունեության հետևանքն են։ Հստակորեն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ներկա իշխանությունն արեց ամեն ինչ, որ չձևավորվեր այնպիսի քաղաքական համակարգ, որտեղից ոչ միայն նախկին իշխանությունները վռնդված կլինեին, այլ ընդհանրապես քաղաքական կենսունակություն չէին ունենա։

Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ էր հնարավոր, որ զրոյական ազդեցությամբ քաղաքական ֆիգուրը, ներողություն բառերիս համար, բայց ստիպված եմ արձանագրել՝ քաղաքական դիակը վերակենդանանար, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ գար և դառնար խորհրդարանական ընդդիմություն ու հայտ ներկայացներ հաջորդ իշխանությունը լինելու։ Պատկերացնո՞ւմ եք։ Սա ծիծաղելի չի, ողբերգություն է։ Եվ այդ մարդը, որը տասը տարի ղեկավարել է ՀՀ-ն, այսօր ասում է՝ չգիտի հարցի պատասխանը, թե Հայաստանն ինչպիսի՞ վարքագիծ պիտի դրսևորի «Ռուսաստան-Բելառուս» միության անդամակցության հարցում։ Այսինքն՝ մարդը, ում համար պետականության, անկախության, ինքնիշխանության գաղափարը բացարձակ ու անքննարկելի արժեք չէ, հավակնում է ղեկավարել ՀՀ-ն առաջիկայում։

-Ավելին՝ Քոչարյանը անվտանգային հարցով ավելի մեծ միավորի մաս դառնալու կողմնակից է։ Ասաց՝ «Անվտանգության տեսանկյունից ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գուցե ավելի լայն ձևաչափի կարիք կա»։ Սա ինչպե՞ս հասկանալ։

-Կներե՛ք, կարո՞ղ է Աֆրիկային պիտի միանանք, չգիտեինք։ Հասկանալի է, չէ՞, որ այդ մեծ միավոր ասվածը վերաբերում է Ռուսաստանին։

-Նա դա ուղիղ չի ասում, բայց Քոչարյանի վերջին հանրահավաքի ժամանակ ռուսական դրոշներ էին ծածանվում։

-Ինձ մոտ տպավորություն է՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ավելի լավ ներկայացնում է Ռուսաստանի շահերը, և ոչ թե Հայաստանի։ Ավելին՝ հռետորական հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին չի նշանակում ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան, մարդն ամենից լավ ներկայացնում է ռուսական շահերը ՀՀ-ում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան