Ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, կաշառքի և ճնշման հետևանքով. ԱՄՆ դեսպանատունը՝ Վրաստանի ՏԻՄ ընտրությունների մասին

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 2-ի ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է՝ ընտրական միջավայրը խատված էր ահաբեկման, կաշառքի և ճնշումների հետևանքով. գրում է aliq.ge-ն:

«ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի առաջին գնահատականը, ըստ որի Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները տեխնիկապես լավ էին կազմակերպված, սակայն ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, քվեների գնման, թեկնածուների և ընտրողների վրա ճնշումների և քաղաքացիական անձանց ոչ պատշաճ վարքի վերաբերյալ փաստերով։ Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են լրատվամիջոցների բևեռացված աշխատանքը, անհավասար պայմաններով ռեսուրների կիրառումը, քարոզարշավի ֆինանսների անբավարար վերահսկողությունը, քարոզարշավում կանանց անբավարար ներգրավածությունը, վարչական ռեսուրսի չարաշահման և լրագրողների վրա ճնշումների կիրառման մասին փաստերը», — նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում ԱՄՆ դեսպանատունը հավելել է, որ այժմ ժամանակն է քաղաքական դաշինքներ կազմելու, որպեսզի անմիջապես լուծվեն Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները: