Գերմանիայում թուրք տղամարդու են ձերբակալել Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով

Լուրեր

18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:39
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
Բոլորը

Գերմանիայի ոստիկանությունը Դյուսելդորֆում թուրք տղամարդու է ձերբակալել, որի մոտ եղել է զենք և Գյուլենի շարժման աջակիցների ցուցակ, գրում է Ahval-ը։

Գերմանիայի դատախազը հայտարարել է, որ Ալի Դ․-ն ձերբակալվել է Թուրքիայի կառավարության համար լրտեսության կասկածանքով։ 40-ամյա թուրք տղամարդը տեղեկություններ է հավաքել Քյոլնի շրջանում գյուլենական շարժման աջակիցների մասին։ Դատախազները կարծում են, որ նա գործել է թուրքական հետախուզական ծառայության ղեկավարմամբ։

Ավելի վաղ Գերմանիայի հատուկ նշանակության ուժերը Դյուսելդորֆի հյուրանոցում գործողություն էին իրականացրել և գյուլենական շարժման աջակիցների անուններով ցուցակ գտել։ Ոստիկանները նաև ինքնաձիգ և 200 փամփուշտ են հայտնաբերել թուրք տղամարդու մոտ։

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը գյուլենական շարժումը համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Էմմա Չոբանյան