Սա փայ մտնել է, կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ. Քոչարյանը` ԶՊՄԿ-ի` ՀՀ-ին անցած մասնաբաժնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Դա այն կոմբինատն է, որը միշտ իր հետ են կապել, սակայն ես երբևէ որևէ կապ չի ունեցել դրա հետ։ Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Դա արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից՝ հետևողականորեն, տասը տարուց ավելի։ Հիմա ո՞վ փայ մտավ և ո՞ւմ հետ փայ մտավ։ Սա երևի Հայաստանի պատմության մեջ ամենից մութ գործարքն է՝ անհասկանալի տրամաբանությամբ։ Չես հասկանում թե ինչու ինչ-որ նվիրաբերություն է արվում և այդ փայի կառավարումը փոխանցվում է վարչապետի աշխատակազմին։ Աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆինանսների նախարարության կողմից, կարող է՝ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ի՞նչ գործ, ի՞նչ մասնագիտական հմտություն ունի վարչապետի աշխատակազմը նման գործառույթ ունենալու համար։ Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենից խոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ՝ ֆինանասկան հոսքերը կառավարելու համար։ Սա կոռուպցիայի դրսևորումների առումով բարձրագույն պիլոտաժ է, լկտիության հասնող»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: