Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլին Թբիլիսիում պլանավորում էր ընդդիմադիրների սպանությունը
Քաղաքականություն
03.10.2021 | 21:49Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և նրա համախոհները ծրագրում էին Թբիլիսիում սպանել մի քանի ընդդիմադիրների, որպեսզի ապալեգիտիմացնեին վրացական իշխանությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրացական Imedi հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վարչապետի խոսքով՝ եթե հատուկ ծառայությունները չկալանավորեին Սաակաշվիլիին, հոկտեմբերի 3-ին տեղի կունենար ընդդիմության հանրահավաքը, որտեղ կհայտնվեր նախկին նախագահը: Երբ իրավապահները ցանկանային նրան ձերբակալել, անկարգություններ կառաջանային։
«Այդ ժամանակ որպես վարկածներից մեկը դիտարկվում էր մի քանի ընդդիմադիրների սպանությունը։ Դա պետք է տեղի ունենար, որպեսզի մեր իշխանությունն ամբողջությամբ ապալեգիտիմացվեր», – ասել է Ղարիբաշվիլին։