Ալժիրը փակել է երկինքը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի համար

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռներն այլևս իրավունք չունեն թռչել Ալժիրի տարածքի վրայով։ Արգելքը սահմանվել է առանց նախազգուշացման, հայտնում է Figaro թերթը։

Ինչպես փոխանցում է Vesti.ru-ն, Ֆրանսիայի գլխավոր շտաբը կիրակի թռիչքների պլանը լրացնելիս պարզել է, որ Ալժիրից թույլտվություն չկա:

Հիշեցնենք, որ Փարիզի և Ալժիրի միջև սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են նվազեցնել Ալժիրի, Մարոկկոյի և Թունիսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի քանակը: Այսպիսով, եվրոպական պետությունը ցանկանում է բարձրացնել իր միգրացիոն քաղաքականության արդյունավետությունը։

Սկզբում Ալժիրի իշխանությունները Ֆրանսիային պաշտոնական բողոք էին հայտարարել, իսկ հետո հետ են կանչել իրենց դեսպանին խորհրդակցությունների համար։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան օգտագործում է Ալժիրի օդային տարածքը «Բարխան» գործողությանը մասնակցող զինվորներին տեղափոխելու համար։ Դրա հիմնական նպատակը Մալիում, Չադում, Բուրկինա Ֆասոյում, Մավրիտանիայում և Նիգերում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է: