Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակի կանխատեսումը

Լուրեր

02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9⁰C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5⁰C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8⁰C, երրորդում՝ +5.9⁰C:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ +15⁰C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ +13⁰C, Տավուշում՝ +12⁰C: Ցածր է լեռնային շրջաններում՝ +7⁰C (Աշոցքում՝ +4⁰C ):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:
Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:
Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:

Եղանակի կանխատեսում 2021թ. հոկտեմբեր ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6, առավելագույնը՝ +31…+32 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 27-32 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20…+23, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2…-5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -10…-15, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 38-66 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22…+25, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -10…-14, առավելագույնը՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 44-49 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25…+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6, առավելագույնը՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 62-63 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+14, լեռնային շրջաններում` +6…+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26…+28, լեռնային շրջաններում՝ +20…+23 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +1…+3, լեռնային շրջաններում` -2…-5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -5…-6, առավելագույնը՝ +31…+32 աստիճան, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -10…-13, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13…+15, նախալեռնային շրջաններում` +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26…+30, նախալեռնային շրջաններում՝ +20…+24 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +2…+5, նախալեռնային շրջաններում` 0…-3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -4…-5, առավելագույնը՝ +32…+33 աստիճան, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -12…-15, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30-55մմ, նախալեռնային շրջաններում 39-74 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+4 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -4…-5, առավելագույնը՝ +32…+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 27-32 մմ):