Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը
Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը, որը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից` Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ. այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արարատյան դաշտի ատլասը ներառում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին վերաբերող ինչպես պետական մարմիններում առկա տվյալներն ու տեղեկատվությունը, այնպես էլ՝ ԳԱՏՕ ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրված և վերլուծված երկրատարածական տվյալները:
Ատլասում առկա է, ինչպես քարտեզագրական, այնպես էլ վիճակագրական տեղեկատվություն: Այն բաղկացած է 48 թեմատիկ քարտեզներից: