Էրդողանն ասում է՝ իր պահանջները չընդունելու դեպքում Երևանը կբախվի Բաքվի և Անկարայի ուժգին պատասխանին․ տարօրինակ պահվածք է խաղաղարարի համար․ Ալեքսանդր Ցինկեր

Լուրեր

26.01.2026 | 21:11
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
26.01.2026 | 21:00
Համաձայն եմ ապրել մի ՀՀ-ում, որտեղ թալանչին ես եմ․ դա կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը․ Արմեն Աշոտյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 20:51
Սի Ցզինպինի տեղակալը մեղադրվում է Չինաստանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ին տեղեկատվության փոխանցելու մեջ
26.01.2026 | 20:39
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը
26.01.2026 | 20:30
ՀՀ-ում պահպանվում են «կեղտոտ փողերի» ռիսկերը․ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 20:20
Թալիբներն ԱՄՆ-ին առաջարկել են ազատ արձակել ձերբակալված ամերիկացիներին՝  բեն Լադենի թարգմանչի դիմաց. NYT
26.01.2026 | 20:08
Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանին
26.01.2026 | 20:00
Իշխանությանը խրտնեցրեց, որ Նարեկ Կարապետյանն ինքնակամ դիմել է ԶՈւ-ին, որ ծառայի․ նա հակաօրինական պրոցեսի չէր մասնակցի․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 19:52
«Հայաստանի ճանապարհներով»․ Փարիզի Սուրբ Մերի եկեղեցում հայկական երաժշտությանը նվիրված համերգ է կայացել  
26.01.2026 | 19:43
ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան
26.01.2026 | 19:30
Գորիսում նռնակի պայթյունից վիրավորված քաղաքացին ի վիճակի չէ հարցաքննվել
26.01.2026 | 19:22
Արսեն Թորոսյանը Ռիյադում մասնակցում է Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին
26.01.2026 | 19:13
ԵԽԽՎ-ն հաստատել է Ռուսաստանի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի պլատֆորմի կազմը. հայտնի են հարթակի անդամները
26.01.2026 | 19:00
ՔԿ-ն Նարեկ Կարապետյանին ասում է՝ բուժզննում անցիր, տեսնենք՝ տեղեկանքը կե՞ղծ է, թե՝ չէ, նա հրաժարվում է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 18:53
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները մասնակցել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված լեգենդների խաղին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Վերջին տարիներին աշխարհը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների է ենթարկվում՝ ծանրաբեռնված կորոնավիրուս համավարակի դեմ պայքարով։ Սրան միացել են են նաև Մեծ Բրիտանիայի Բրեքսիթի և Եվրամիության միասնության խնդիրները, ԱՄՆ-ում նախագահի և քաղաքական ուսմունքի փոփոխությունը, Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվացումը մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, իսրայելցի հասարակական գործիչ, դոկտոր Ալեքսնադր Ցինկերը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և դրա ֆոնին Թուրքիայի դերի մեծացմանը։

«Գաղտնիք չէ, որ Էրդողանը փորձում է կառուցել թուրքական նոր կայսրություն և դրա համար կիրառում է բոլոր հնարավոր, երբեմն նաև անընդունելի մեթոդները: Նա փորձում է դիվանագիտական ​​հավասարակշռության միջոցով բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ հասկանալով, որ այս երկու խոշորագույն դերակատարները կարող են մեծապես ազդել տարածաշրջանային առաջնորդ դառնալու նրա ձգտումների վրա»,- ասաց նա։

Ցինկերը նկատեց՝ Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կա՛մ սպառնում է ԱՄՆ-ին՝ ընկերանալով Պուտինի հետ, կա՛մ խնդիրներ է ստեղծում Մոսկվայի հետ, երբ նրան Վաշինգտոնից է ինչ-որ բան պետք լինում:

«Այսօր, ըստ նույն Էրդողանի, ԱՄՆ ներկայիս նախագահի հետ հարաբերությունները չեն կարող բիզնես կոչվել: Թուրքիայի նախագահը նույնիսկ հատուկ թռավ Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանին՝ Բայդենի հետ հանդիպելու համար, սակայն ԱՄՆ նախագահը հրաժարվեց հանդիպել նրան»,- ասաց նա։

Իսրայելցի գործչի խոսքով՝ Արցախում 44-օրյա պատերազմին Թուրքիան ոչ միայն ակտիվ մասնակցություն ունեցավ, այլև գլխավորեց ադրբեջանական բանակը և մի խումբ ահաբեկիչների, որոնք հատուկ բերվեցին առաջնագիծ։ Հիմա էլ՝ պատերազմից հետո, ըստ Ցինկերի, Անկարան փորձում է դառնալ «խաղաղարար», մինչդեռ ամեն անգամ բարձրաձայնում է Հայաստանի նկատմամբ տարբեր պահանջների մասին:

«Ավելին, Էրդողանը, հղում անելով Հայաստանի ղեկավարությանը, հայտարարում է, որ իր պահանջները չընդունելու և նոր սրման դեպքում Երևանը ստիպված կլինի բախվել Բաքվի և Անկարայի համատեղ ուժգին պատասխանին: Տարօրինակ պահվածք է խաղաղարարի համար»,- ասաց նա։

Այս համատեքստում անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Ալեքսանդ Ցինկերը նկատեց՝ երկու երկրները «ընկերներ են» էներգետիկ ռեսուրսների ու զենքի մատակարարման հարցում և թշնամիներ՝ Մերձավոր Արևելքի բազմաթիվ պատերազմներում:

«Հետևաբար, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է դիտարկել խնդիրների մեծ համալիրում»,- ասաց նա։

Իսկ խոսելով արդեն ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների վերջին՝ Սոչիի հանդիպման մասին, նա նկատեց, որ դրա վերաբերյալ տեղեկատվությունը սուղ է, սակայն եղածի համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են տնտեսական և միջազգային հարաբերությունների մի շարք հարցեր:

«Մասնավորապես, Պուտինը նշել է Սիրիայում և Լիբիայում հաջող համագործակցության մասին: Տարօրինակ հայտարարություն է, եթե հիշում ենք, որ հանդիպումից 2 օր առաջ շատ փորձագետներ կանխատեսում էին Իդլիբում սիրիական և թուրքական բանակների միջև բախումների սկզբի մասին: Նա նաև բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի կենտրոնի՝ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքը: Իմ կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում թուրք ռազմական մասնագետների առկայությունը չի կարող երաշխավորել կայունությունը և ձգձգված հակամարտության լուծման հնարավորությունը»,- ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերը նաև նկատեց, որ Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ սպասվում էր, որ Պուտինը կօգտվի Էրդողանի ունեցած դժվարություններից և կստանա զիջումներ տարբեր ոլորտներում եղած համագործակցությունից կամ առճակատումից։

«Ես շատ կցանկանայի հուսալ, որ տարածաշրջանում Ռուսաստանի շահերի առաջխաղացումը չի կապվի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիային (Ադրբեջանին – Ալ․Ց․) զիջումների հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Իսրայելի ներկայիս արձագանքին տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր սերտ համագործակցությանը, ապա, ըստ Ցինկերի, Երուսաղեմի և Մոսկվայի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում սիրիական խնդրի շուրջ որոշակի փոխազդեցության վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին, ապա եթե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերը թուլանան, դա կարող է բացասաբար անդրադառնալ Իսրայելի անվտանգության վրա: Չպետք է մոռանալ, որ Իրանը, ուղղակիորեն և «Հըզբալլահի» ահաբեկիչների միջոցով, Սիրիան օգտագործում է հրեական պետությանը սպառնալու համար»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան