Եվրոգոտում գնաճը հասել է 13 տարվա առավելագույնին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրոգոտում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 3,4 տոկոս։ Նման տվյալներ է բերում Eurostat եվրոպական ռազմավարական գերատեսչությունը, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ տնտեսագետներն ակնկալում էին 3,3 տոկոսի աճ։ Օգոստոսին ցուցանիշը կազմել է 3 տոկոս։ Այսպիսով, եվրոգոտում գնաճը հասել է 13 տարվա ընթացքում առավելագույնին։ 2008 թվականի սեպտեմբերին տարեկան կտրվածքով սպառողական գներն աճել են 3,6-ով։

Սակայն առանձին երկրներում, որոնք եվրոն գործածում են որպես պաշտոնական արժույթ, տարեկան գնաճն ավելի բարձր է եղել։

Այսպես, Էստոնիայում սեպտեմբերին ցուցանիշը կազմել է 6,4 տոկոս, Լիտվայում ՝ 6,3 տոկոս, Սլովակիայում՝ 5,1 տոկոս, իսկ Գերմանիայում՝ 4,1 տոկոս: Ամենափոքր գնաճը՝ 0,7 տոկոս, փորձագետներն ակնկալում են Մալթայում:

Տարեկան կտրվածքով էներգառեսուրսների գների ամենաէական աճը նկատվել է եվրոյի գոտում՝ 17,4 տոկոսով: Այս ժամանակահատվածի արդյունաբերական ապրանքները թանկացել են 2,1 տոկոսով, ինչպես նաև սննդամթերքը:

Ծառայությունների ոլորտում սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 1,7 տոկոս՝ օգոստոսի համեմատ աճելով (1,1 տոկոս):

Տարվա կտրվածքով հիմնական գնաճը, առանց էներգիայի և սննդամթերքի, կազմել է 1,9 տոկոս: Շատ տնտեսագետներ այն համարում են ավելի հուսալի ցուցանիշ՝ ավելի քիչ տատանումների միտումի պատճառով:

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) միջնաժամկետ հեռանկարում թիրախավորում է 2 տոկոս գնաճ: Ինստիտուտը գնաճը համարում է ժամանակավոր և այն կապում է կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքների հետ:

Տաթև Ֆռանգյան