ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է այն տեղեկությունների ցանկը, որոնց հավաքագրման համար կարող ես դառնալ «օտարերկրյա գործակալ»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հրապարակել է այն տեղեկությունների ցանկը, որոնց հավաքագրման համար հնարավոր է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ունենալ:

2020 թվականի վերջին ՌԴ Պետդումայի և նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատված օրենսդրական փոփոխությունների համաձայն մշակված տվյալների ցանկը ներառում է 60 կետ և ունի 9 էջ ծավալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այդ տեղեկությունները պետական ​​գաղտնիք կամ գաղտնի տեղեկատվություն չեն, սակայն, ըստ ԱԴԾ-ի, այն պոտենցիալ կարող է օգտագործվել օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների կողմից՝ ի վնաս Ռուսաստանի պետական ​​անվտանգության: Կարող եք դառնալ «օտարերկրյա գործակալ», օրինակ՝ «Ռոսկոսմոսի» ֆինանսական խնդիրների կամ բանակի կողմից իրականացվող գնումների վերաբերյալ տվյալների հավաքագրման և փոխանցման համար:

«Օտարերկրյա գործակալի» կարգավիճակ կարելի է ստանալ նաև միջազգային պայմանագրերի նախապատրաստման, կնքման, բովանդակության, իրագործման, դադարեցման կամ կասեցման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման համար։ Խնդիրներ կարող է առաջացնել նաև բանակում հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքագրումը, որոնք հետաքննվում են ԱԴԾ-ի ու Քննչական կոմիտեի կողմից հետաքննվող, ինչպես նաև «տեղեկությունների հավաքագրումն օրենքի գերակայության պահպանման և զորքերում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին»:

Սրա հետ մեկտեղ, կարևոր չէ՝ «օտարերկյա» գործակալը Ռուսաստանի՞, թե՞ այլ երկրի քաղաքացի է հանդիսանում։

Տաթև Ֆռանգյան