Փաշինյանի մուրճի առաջին հարվածը. ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձվում է օրենքով, թե՞ քաղաքական առևտրով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 30-ից դարձել է Զանգեզուրի պղինձամոլիբտենային կոմբինատի համասեփականատերերից մեկը: Կառավարությանն է անցել կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը, որի կառավարումն իրականացնելու է վարչապետի աշխատակազմը: Երեկ երեկոյան կառավարությունը հրապարակեց որոշումը, որի համաձայն՝ կոմբինատի 60 տոկոսի բաժնետեր, Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերությունն» իր մասնաբաժնից կառավարությանն է փոխանցում 25 տոկոս: «Արդյունաբերական ընկերությունը» պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիային», որի ձեռքբերման գործարքը ևս կայացել է երեկ՝ սեպտեմբերի 30-ին։

Ինչո՞ւ է խոշոր ընկերությունը ձեռք բերել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը և նույն օրը 25 տոկոսը նվիրել ՀՀ կառավարությանը․ պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը սա կասկածելի գործարք է համարում: Ըստ փորձագետի՝ նվիրատվության հիմքերն անհասկանալի են:

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն Հայաստանի կառավարությանը նվիրած բաժնեմասի հիմնավորում ներկայացրել է միայն այն, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում շուրջ քսան տարի գործունեություն է ծավալում:

«Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ֊-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»,- ասված է հաղորդագրությունում։

Կառավարության փոխանցմամբ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գործարքը մեկնաբանել է հետևյալ կերպ, որ նման նվիրատվություններն ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում տարածված համագործակցության ձև են․ «Այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները»:

Նշենք, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը հետ էր գնվել ու պատկանում էր հենց կոմբինատին, որի 60 տոկոսը գնել է «Արդյունաբերական ընկերությունը»: Կոմբինատի 12,4 տոկոսի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, իսկ 12,5 տոկոսի բաժնետերերն էին Սյունիքի նախկին մարզպետ, այժմ ԱԺ «Հայաստան» դաշինքի» պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը և մի քանի այլ անձինք: Այժմ անհայտ է մնացած 15 տոկոսի սեփականատիրոջ անունը:

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում դեռ նախընտրական շրջանում խոստացել էր ժողովրդից գողացված բաժինը վերադարձնել ժողովրդին: Սակայն կառավարության որոշման և այսօր տարածված հաղորդագրության բովանդակություններում թալանի վերադարձի մասին որևէ խոսք չկա: Վարչապետի աշխատակազմից հրաժարվեցին պարզաբանել՝ արդյո՞ք սա թալանի վերադարձ է, և եթե թալանի վերադարձ է, ապա ինչո՞ւ չի իրականացվում համապատասխան իրավական ընթացակարգով:

Իշխանական խմբակցությունից Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում ներկա պատգամավորներից միակն էր, որը չհրաժարվեց այս թեմայով մեկնաբանություն տալ։ Նա հավաստիացնում է, որ քաղաքական առևտուր տեղի չի ունեցել:

Կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նվիրատվության թափանցիկության խնդրից զատ՝ նաև այլ ռիսկերի մասին է բարձրաձայնում: Ըստ նրա՝ վարչապետի աշխատակազմը չունի գույք կառավարելու գործառույթ:

Հեղափոխության առաջին օրերից առ այսօր  իշխանությունները խոստումներ էին տալիս  նախկինների թալանածը հետ վերադարձնելու վերաբերյալ, սակայն, առ այսօր արդյունքներն այնքան էլ շոշափելի չեն: Հեղափոխությունից մի քանի ամիս անց պետությանը փոխանցվեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը կրկին նվիրատվություն էր քրեական գործերով անցնող Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից: Պետությունն այն նվիրատվություն ստանալուց հետո ցանկանում է աճուրդով վաճառել, բայց մի քան տարի է գնորդ չի գտնվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան