Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Չինաստանի ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ:

«Ես այստեղ եմ՝ իմ հարգանքն ու բարեկամությունն արտահայտելու Չինաստանի ժողովրդի հանդեպ: Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության համար: «Մենք բարձր ենք գնահատում, որ եկել եք՝ շնորհավորելու մեր ազգային տոնը: Սա մեր բարեկամությունը փաստող օրինակներից մեկն է, և վկայում է այն մասին, որ Դուք կարևորում եք ամուր երկկողմ հարաբերություններ կառուցելու ջանքերը»,- նշել է դեսպանը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, խոսել համագործակցության խորացման հնարավորությունների մասին, ինչպես նաև կարևորել երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացումն ու կապերի սերտացումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Չինաստանն իր զարգացման ճանապարհով ցույց է տվել, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ժողովուրդ, հիմնվելով իր ազգային առանձնահատկությունների, մշակույթի, ժառանգության, ավանդույթների վրա, պետք է գտնի զարգացման իր սեփական ուղին և քրտնաջան, կազմակերպված ու կարգապահ աշխատանքով փորձի հասնել հաջողության:

«Մեր երկրի համար այս բարդ փուլում մեզ համար ևս կարևոր է գտնել զարգացման ու հաջողության մեր սեփական ուղին՝ օգտագործելով մեր առավելությունները, օրինակ՝ սփյուռքի ներուժը և տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Այս համատեքստում նա անդրադարձել է նաև մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համագործակցություն նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ: Նախագահը նշել է նաև, որ ուրախ կլինի ավելի ընդգրկուն չինական ներկայություն տեսնել Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների և, մասնավորապես, առաջիկայում Դիլիջանում կայանալիք Մտքերի հայկական գագաթնաժողովին: