Միջանցքի խոսակցություններն ակնհայտ հիբրիդային պատերազմի դրսևորում են և ոչ ավելին. Արամ Սարգսյան

Լուրեր

30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
Բոլորը
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է միջանցքի թեմային, նշելով՝ «Թուրքիան պետք է միջանցք ուզի, մենք էլ պետք է ուղարկենք նրան էնտեղ, որտեղ մեր ռազմավարական ընկերն է սիրում ուղարկել Բելառուսին, երբ ներռուսաստանյան գնի գազ է ուզում»:
Գրառումը՝ ստորև.

«Միջանցիկ Էրդողանը

1) Միջանցք նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ։
2) ՀՀ վարչապետը ասել է, որ միջանցքի քննարկում չի եղել և չի կարող լինել։
3) Ռուսական վերահսկողությամբ միջանցքին դեմ են և Արևմուտքը, և Իրանը։ Արևմտյան վերահսկողությամբ միջանցքին միանշանակ դեմ են Ռուսաստանը, Իրանը,
Չինաստանը։ Հետևություն՝ միջանցքի հնարավորություն հիմա չկա, որովհետև աշխարհաքաղաքական խաղացողները լրիվ հակադիր մոտեցում ունեն։ Թուրքիան վեցնյակ էր ուզում ձևավորել, որ փակ շրջանակում լուծեր խնդիրը։ Չստացվեց, Վրաստանը Արևմուտքի պասով հրաժարվեց։ Հիմա Անկարան խոսում է հնգյակից։ Չի ստացվելու՝ Իրանը չի համաձայնի, որովհետև ցանկացած իրավիճակում Թուրքիան 2 ձայն ունի Ադրբեջանի հետ, ՌԴ-ն 2 ձայն ունի Հայաստանի հետ, ինքը մենակ է։ Հնգյակին կողմ, կամ դեմ չի արտահայտվել նաև Ռուսաստանը, քանի որ դա լուրջ առևտրի թեմա է իր համար, իսկ Հայաստանը, առանց Վրաստանի և առանց Արցախի կարգավիճակի, որևէ պարագայում չի համաձայնի միջանցքի գաղափարին։ Մնում է Թուրքիան փորձի զենքով գրավել, ինչը քիչ հավանական է՝ Մոսկվայի և Թեհրանի հեղինակությունը կզրոյանա, հետևաբար կարող է վերածվել շատ լուրջ պատերազմի, որին ՆԱՏՕ-ն, Իսրայելը և ԱՄՆ-ը չեն գնա, իսկ Թուրքիան միայնակ նման քայլ անողը չէ…
Միջանցքի խոսակցությունները ակնհայտ հիբրիդային պատերազմի դրսևորում են, և՝ ոչ ավելին։ Թուրքիան պետք է միջանցք ուզի, մենք էլ պետք է ուղարկենք նրան էնտեղ, որտեղ մեր ռազմավարական ընկերն է սիրում ուղարկել Բելառուսին, երբ ներռուսաստանյան գնի գազ է ուզում։
Հ.Գ.Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ սկսենք հավատալ, հասկանալ ու քննարկել նախ մեր՝ հայկական շահը ու դիրքորոշումը, հետո մյուսների: Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ հավատանք ոչ թե մեր վախերին, այլ՝ մեր խելքին ու մեր ուժին: Հիբրիդային պատերազմի ամենալուրջ զենքերից մեկը հենց հասարակության վախերի հիման վրա անկայունություն ստեղծելն է»: