Էրդողանի խոսնակը հետաքրքրիր բացահայտումներ է արել Արցախյան պատերազմում Թուրքիայի ԶՈւ-ի մասնակցության մասին

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խոհրդական Իբրահիմ Քալընը խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունից ու դերակատարումից։ 

Haber Global-ին տված հարցազրույցում Քալընը շնորհավորել է թուրքերին ու ադրբեջանցիներին «Արցախյան պատերազմում հաղթանակի կապակցությամբ»՝ նշելով, որ այն մեծ հաղթանակ է տարածաշրջանի համար։ Նա նաև ասել է, որ հաղթանակում Թուրքիայի ներդրումը «երկու պետություն՝ մեկ ազգ» արտահայտության օրինակներից մեկն էր։ 

Քալընը նաև հետաքրքիր մանրամասներ է բացահայտել պատերազմում Թուրքիայի անմիջանական մասնակցության մասին։ Նշենք, որ թուրք-ադրբեջանական կողմը ամեն կերպ, չնայած մեծաքանակ ապացույցների ու փաստերի առկայությանը, հերքում է ռազմական գործողություններում թուրքական զինուժի մասնակցությունը։

«Եվ՛ թուրքական բանակը, և՛ ադրբեջանական բանակը, և՛ մեր նախարարները, նախևառաջ՝ մեր նախագահները հսկայական ժամանակ են անցկացրել։ Րոպե առ րոպե հետևել ենք հաղթանակին։ Այն հեշտությամբ չի տրվել, շատ զոհեր են եղել»,-ասել է Էրդողանի խոսնակը՝ հավելելով, որ «Ղարաբաղյան հաղթանակը Թուրքիայի ԶՈՒ-ի համար հատուկ նշանակություն ունի»։

«Թուրքիայի Զինված ուժերը վերադարձան իրենց սկզբնական առաքելությանը, երբ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից 2-3 ամիս անց մենք իրականացրինք Սիրիայի «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Ընդհանուր 3 գործողություն ենք արել։ ԶՈՒ-ում պաշտոնանկություններից հետո այն ավելի արդյունավետ ու պատասխանատու դարձավ, որը տեսանք Սիրիայում։ Լիբիայում իրավիճակը փոխվեց։ Մեր միջամտության շնորհիվ այսօր Լիբիայում կառավարություն է ձևավորվել։ Մեր երրորդ կարևոր միջամտությունը Ղարաբաղյան հաղթանակն էր։ Զինված ուժերի, ԱԳՆ-ի, հետախուզության և մեր նախագահի ղեկավարության շնորհիվ նման մեծ հաջողության հասանք»,- ասել է Իբրահիմ Քալընը։ 

Էմմա Չոբանյան