Հայաստան ուղևորվող իրանական բեռնատարների տարանցիկ ուղին չի փոխվել

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան ուղևորվող իրանական բեռնատարների տարանցիկ ուղին չի փոխվել, բեռնատարներն օգտվում են նախկին ճանապարհով՝ Նուրդուզի սահմանով։ Այս մասին հայտնել է «Արևելյան Ատրպատական» ճանապարհատրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Օրուջալի Ալիզադեն, գրում է իրանական Mehr գործակալությունը:

Ներկայում բեռնատարներն օգտվում են նույն՝ հին երթուղով, իսկ առևտուրն ընթանում է նույն ճանապարհով:

Ալիզադեն ասել է, որ իրանական բեռնատարների համար տարանցիկ ճանապարհն անցնելու համար որևէ խոչընդոտ չկա։

Պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանն ուղեվարձ է ստանում իրանական բեռնատարների համար՝ հավելելով, որ Ջուղայի և Նախիջևանի սահմանը դեպի Հայաստան փակ է՝ ինչպես նախկինում, և դեպի Հայաստան այս երթուղով տարանցում չի իրականացվում:

Նշենք, որ Նուրդուզի սահմանային անցակետը գտնվում է Իրանի Ջուղա բնակավայրից և Հայաստանի Ագարակից 60 կմ արևելք՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանի վրա:

Տաթև Ֆռանգյան