Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիա-ԱՄՆ վեճն «արժեր դրան»

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վեճերն արժեին, քանի որ Անկարան կարող է իր պաշտպանությունը ամրապնդել՝ ինչպես ցանկանա, գրում է Duvar-ը։

Էրդողանին նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գխավոր վեհաժողովի շրջանակում The New York Times-ի հետ հարցազրույցում հարցրել էին՝ արդյո՞ ք արժեին Թուրքիայի գործողությունները, որոնք հանգեցրին ԱՄՆ-ի հետ վեճին։

«Կարծում եմ՝ այո։ Մենք կարող ենք մեր պաշտպանությունը ամրացնել՝ ինչպես ցանկանում ենք»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները մնում են կարևոր։

«Թուրքիան երկար տարիների կապեր ունի ԱՄՆ-ի հետ։ Այն կամրապնդվի ու պետք է պաշտպանվի»,- ասել է Էրդողանը։

Նա հերքել է ենթադրությունները, թե Թուրքիան խարխլում է ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանից S-400 պաշտպանական համակարգեր գնելով։

«Մենք գնում մեր սեփական զենքերը»,- ասել է Էրդողանը՝ պնդելով, որ և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել են Թուրքիայի իրավունքը մատակարարներ ընտրելու հարցում։

Թուրքիան նախագահը նաև նշել է, որ եթե ամերիկացիները իրենց Patriot համակարգերը վաճառեին, ապա Անկարան չէր գնի S-400-ները։

Մոսկվան ու Անկարան 2017 թվականին կնքեցին S-400-ների մատակարարման գործարքը, և այդպիսով Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ռուսաստանից գնեց այս ՀՕՊ համակարգը։ Ի պատասխան այս քայլի՝ ԱՄՆ-ն մի շարք պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ։

Էմմա Չոբանյան