Լուկաշենկոն հայտարարել է, որ եղբայրական Ադրբեջանը եղել և մնում է Բելառուսի ռազմավարական գործընկերը, իսկ Հայաստանը՝ բարեկամը

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ընդունել է 9 երկրների դեսպանների հավատարմագրերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, գրում է ԲԵԼՏԱ-ն։

Լուկաշենկոն ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել «Ադրբեջանի ժողովրդին ու իր ընկեր Իլհամ Ալիևին՝ վստահության և հուսալիության համար»:
«Ադրբեջանը եղել և մնում է մեր ռազմավարական դաշնակիցը, եղբայրական պետություն, որը հետևողականորեն ու անշահախնդիր աջակցում է Բելառուսին»,- ասել է Լուկաշենկոն։

Ինչ վերաբերում է Հայաստանին, չնայած Մինսկն ու Երևանը նույն տնտեսական՝ ԵՏՄ-ի և պաշտպանական՝ ՀԱՊԿ-ի անդամ են ու փաստացի դաշնակիցներ, Լուկաշենկոն նշել է միայն, որ երկու երկրներին «միավորում են ավանդական բարեկամական հարաբերությունները, համատեղ պատմությունն ու սերտ միջանձնային կապերը»։

«Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ շատ դեպքերում խոսելով միասնական դիրքերից»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Բելառուսը բաց է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում ամուր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ առաջարկների համար։

 

Էմմա Չոբանյան