ՌԴ-ում նոր լրատվամիջոցներ են ներառվել օտարերկրյա գործակալների ցուցակում

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

ՌԴ Արդարադատության նախարարությունը «Մեդիազոնա» լրատվականին ներառել է օտարերկրյա գործակալ ճանաչված լրատվամիջոցների ցանկում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ, դրանում ընդգրկվել է նաև «Զոնա պրավա» կազմակերպությունը, որը զբաղվում է բանտարկյալների օգնությամբ, իսկ «Մեդիազոնա»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Սմիրնովը և հրատարակիչ Պյոտր Վերզիլովը ներառվել են օտարերկրյա գործակալների ցուցակում:

Նախարարությունը նաև «ՕՎԴ-Ինֆո» պորտալը, որը զբաղվում է բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին օգնելով, ներառել է չգրանցված հասարակական հանրային միավորումների ռեեստրում, որոնք իրականացնում են օտարերկրյա գործակալի գործառույթ։

«Մեդիազոնա»-ն և «ՕՎԴ-Ինֆո»-ն մտադիր են շարունակել աշխատանքը՝ չնայած արտասահմանյան գործակալի կարգավիճակին։ Այս մասին ասված է նրանց կայքէջերում տեղադրված հայտարարություններում։

 

Տաթև Ֆռանգյան