Ֆրանսիայի նախկին նախագահը մեկ տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր՝ սեպտեմբերի 30-ին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործով: Դատարանի որոշմամբ՝ Սարկոզին պատիժը կկրի տանը, էլեկտրոնային հսկողության ներքո: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսօր ավելի վաղ Փարիզի դատարանը նախկին նախագահին մեղավոր էր ճանաչել միջոցների գիտակցված գերածախսի համար: Սարկոզին դատական նիստին ներկա չի եղել:

Դատարանը եզրակացրել է, որ Նիկոլա Սարկոզին տեղյակ է նախագահական ընտրարշավի համար նախատեսված առավելագույն օրինական ծախսերի մասին, սակայն, չնայած դրան, շարունակել է գումար ծախսել նախընտրական միջոցառումների վրա՝ չնայած գերածախսի վտանգի մասին գրավոր նախազգուշացմանը:

«Լինելով նախագահի թեկնածու՝ Սարկոզին միջոցներ չի ձեռնարկել ծախսերը վերահսկելու համար»,- ասել է դատավոր Կարոլին Վիգիեն՝ նշելով, որ «դա նրա առաջին նախընտրական քարոզարշավը չէր, և նա արդեն փորձ ուներ»:

Դատախազության տվյալներով՝ Նիկոլա Սարկոզին նախընտրական քարոզարշավի վրա ծախսել է թույլատրելի գումարից գրեթե երկու անգամ ավելի՝ առնվազն 42,8 միլիոն եվրո՝ 22,5 միլիոն եվրո թույլատրելիի փոխարեն: Ընդ որում, նա փորձել է ծախսերի գերակատարումը թաքցնել կեղծ հաշվապահության օգնությամբ, որը վարել է Bygmalion ընկերությունը: Ավելի ուշ քաղաքական գործիչն ընկերությանը մեղադրել է իր նախընտրական արշավի հաշվին հարստանալւ համար:

Միայն մարտին Նիկոլա Սարկոզին կոռուպցիայի գործով դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, այդ թվում՝ երկու տարվա պայմանական ազատազրկման: