Ցույցերի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկաններին տեղափոխելու համար կառավարությունը 30 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել կառավարություն բյուջեում վերաբաշխում կատարելու համար: Ի թիվս այլ տողերի՝ ուժային կառույցն առաջարկում է ցույցերի, բողոքի ակցիաների վայր գնացող ոստիկանության ծառայողների համար վարձակալվող ավտոբուսների ծախսն ավելացնել:

Ոստիկանությունն առաջարկում է այդ նպատակով հատկացումներն ավելացնել 30 մլն դրամով:

2021 թվականի բյուջեով՝ ոստիկանության ծառայողների տեղափոխության համար ավտոբուսների վարձակալության նպատակով հատկացվել էր 77 մլն 942 հազար դրամ:

Ոստիկանության նախագծում որպես հիմնավորում նշված է՝ այս տարվա ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման բնագավառում ներգրավված ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղաշարժն անհրաժեշտ քանակով, երթուղիներով և պայմաններով (նաև շուրջօրյա ռեժիմով) ապահովելու համար, հիմնականում ոստիկանության զորքերի, ինչպես նաև՝ առանձին այլ ստորաբաժանումների հայտերով Ա/Ձ Ռոբերտ Բարսեղի Ծառուկյանի կողմից փաստացի մատուցված ծառայությունները գերազանցել են պայմանագրով նախատեսված ծավալները, քանի որ այդ ընթացքում ներգրավվեցին աննախադեպ մեծ թվով տրանսպորտային միջոցներ (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և այլն):

Ըստ այդմ, ԱՁ-ի նկատմամբ ոստիկանության ունեցած պարտքը, մայիս ամսվա դրությամբ, կազմում է 12 մլն 733 հազար դրամ:

Նշենք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր տեղակայվում են, երբ կամ Նիկոլ Փաշինյանն է որևէ տեղ գնում, կամ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում:

Նարեկ Կիրակոսյան