Բացվել են Գյումրի 2 և Ախուրյանի ՀՓՋ շենքերը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Այսօր Շիրակի մարզում բացվել են Ախուրյան համայնքի և Գյումրի 2 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը: 2020 թվականի մայիսից մեկնարկած շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ: Շենքերի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը և պաշոնատար այլ անձինք. տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում երկար և շարունակական պատմություն ունի: Բարեկամության հիմքը դրվել է 2003թ.-ին, երբ Կանզաս-Հայաստան համագործակցության շրջանակներում սկսվեցին իրականացվել փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, կոնֆերանսներ, սեմինարներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:

2021թ. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ իրականացվում են «Սևան» ազգային պարկի տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարկան ջոկատի կենտրոնական բազայի կառուցման աշխատանքներ: Այն հագեցված կլինի ժամանակակից տեխնիկայով:

ԱԻ նախարարի խոսքով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների, մարզային կառույցների շենքային, գույքային և տեխնիկական կարողությունների զարգացումը կառույցի ռազմավարական առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է կատարվել: «Վերջին երեք տարիների ընթացքում պետական միջոցների հաշվին հիմնանորոգվել և նորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ»,- իր բացման խոսքում նշել է Ա. Փիլոյանը: