Ինչու է «Վեոլիա ջուր»-ը բարձրացնում ջրի սակագինը․ ՀԾԿՀ-ն ուսումնասիրություն կանցկացնի

Լուրեր

13.02.2026 | 12:22
Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը պարտադիր կդառնա հաջորդ տարի
13.02.2026 | 12:10
Ռուսական զորքերը հարված են հասցրել Օդեսայի մարզին. զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ
13.02.2026 | 12:00
Ադրբեջանցի պատվիրակներ են ժամանել ՀՀ // Խուզարկություն Չարչյանի աշխատասենյակում․ ԼՈՒՐԵՐ
13.02.2026 | 11:55
768 կգ թմրանյութ է առգրավվել 2025-ի ընթացքում. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 11:51
ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրեն
13.02.2026 | 11:49
Թայսոն Ֆյուրիի վերադարձը կկայանա «Տոտենհեմի» ստադիոնում
13.02.2026 | 11:46
ՀՀ 7 մարզում սպասվում է քամու ուժգնացում
13.02.2026 | 11:33
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
13.02.2026 | 11:32
Մելանյա Թրամփը հայտարարել է ուկրաինացի երեխաների նոր խմբի տուն վերադարձի մասին
13.02.2026 | 11:24
Եղիշե Մելիքյանը և Էդուարդ Սպերցյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության մասին
13.02.2026 | 11:17
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
13.02.2026 | 11:15
Հայտնի են Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման հարցով քվեարկության արդյունքները
13.02.2026 | 11:07
«ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը՝ ՈՒՂԻՂ
13.02.2026 | 11:00
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
13.02.2026 | 10:50
Ադրբեջանի մեկ քաղաքացի Հայաստանում ապաստան է հայցել
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։

Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։

Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է դառնում ջրի գնի բարձրացումը, այն դեպքում, երբ 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, Բաղրամյանն ասաց, որ նույն գինը վճարելը հնարավոր կլինի բյուջեի մուտքերի հաշվին։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ նոյեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Փաշինյանը նաև հայտնել էր, որ այդ հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։