Ռուսական Lukoil-ը BP-ից գնել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածի երկրաբանական հետազոտական նախագծի բաժնեմասերի 25%-ը

Լուրեր

04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Բոլորը

Ռուսական «Lukoil» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել բրիտանական BP-ից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում Մակերեսային ջրերի Ապշերոնի թերակղզու (SWAP) հետազոտական ծրագրի 25% բաժնեմասը ձեռք բերելու մասին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական ընկերության հաղորդագրությունը։

Նշվում է, որ գործարքն ավարտին կհասցվի մինչև այս տարեվերջ՝ Ադրբեջանի կառավարության հավանությունը ստանալուց հետո։

Գործարքի ավարտից հետո BP-ն կմնա ծրագրի օպերատոր՝ 25% բաժնեմասով։ Իսկ ծրագրի երրորդ մասնակիցն ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունն է՝ 50% բաժնեմասով։

«BP-ի և SOCAR-ի հետ համատեղ նախագիծ մուտք գործելը համապատասխանոմ է Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային շահերին՝ էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության զարգացման շրջանակում։ Համոզված եմ, որ մասնակից գործընկերների գիտատեխնիկական ներուժը լրացուցիչ խթան կհանդիսանա Ապշերոնի արշիպելագի մակերեսային ջրերի հեռանկարային տարածքի յուրացման գործում»,- ասել է «Lukoil»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը։

«Ուրախ ենք ողջունել Lukoil-ին՝ որպես նոր գործընկերոջ SWAP նախագծում՝ շարունակելով «Շահ Դենիզ» նախագծի շուրջ մեր բեղմնավոր հարաբերությունները: Հուսով ենք, որ Lukoil-ի և SOCAR-ի հետ սերտ համագործակցությունը հետախուզական ծրագրի շուրջ, հաջողության դեպքում, օգուտ կբերի և՛ Ադրբեջանին, և՛ մեր գործընկերությանը»,- իր հերթին նշել է BP-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցերով տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը։

Հավելենք, որ այս ծրագրի համար 2014 թվականի դեկտեմբերին համաձայնագիր էր կնքվել BP-ի և SOCAR-ի միջև։

 

Էմմա Չոբանյան