Փաստացի խոչընդոտ չկա․ Էրդողանի խորհրդականը հայտարարել է, որ դրական են վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Լուրեր

14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
Բոլորը

Հայաստանի հետ հարաբերությունների թեմային հիմա էլ անդրադարձել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, խոսնակ Իբրահիմ Քալընը՝ հայտարարելով, որ Անկարան «դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո»։ Այս մասին գրում է Duvar-ը։

«Սկզբունքորեն մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Երևանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը 1992 թվականին Լեռնային Ղարաբաղ ներխուժումն էր։ Քանի որ այս խնդիրը լուծված է, փաստացի այլևս խոչընդոտ չկա մեր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Բայց դեռևս Լեռնային Ղարաբաղի հետ կապված լուծելու հարցեր կան»,- ասել է Քալընը Haber Global TV-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրվել է, խաղաղության համաձայնագիրը՝ դեռ ոչ։

«Պայմանները պետք է քննարկվեն, երկու կողմերը պետք է հավանություն տան։ Գործընթացը շարունակվում է։ Հայաստանը միայն Հայաստանից չէ բաղկացած, շատ տարրեր կան։ Բայց այս համաձայնագիրն ի շահ Հայաստանի կլինի»,- ասել է Քալընը։

Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահն արդեն դրական ազդակներ է ուղարկել՝ նշելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապերի վերականգնումից կշահի նաև Թուրքիան, իսկ ամբողջ տարածաշրջանին դա խաղաղություն կբերի։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեր նախագահը նույնպես դրական հայտարարություն է արել։ Մինչդեռ մենք նաև տարածություն պիտի հաղթահարենք՝ լուծելով (Հայաստանի) խնդիրները Ադրբեջանի հետ։ Պայմանագիրը խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։

Էմմա Չոբանյան