Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Մեծ-Պարնի, Գեղասար և Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքներ՝ ծանոթանալու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:

«Առաջին կանգառը Լուսաղբյուր համայնքում էր: Այստեղ այս տարի 4 ծրագիր է իրականացվում՝ ընդլայնվում է փողոցային լուսավորության ցանցը (ծրագրի պայմանագրային արժեքը՝ 8 մլն 278 հազար դրամ), սալարկվում է համայնքի 5-րդ փողոցը և գերեզմանատուն տանող ճանապարհը (պայմանագրային արժեքը՝ 23 մլն 400 հազար դրամ), վերակառուցվում է խմելու ջրի ջրագիծը (պայմանագրային արժեքը՝ 11 մլն 760 հազար դրամ) և վերակառուցվում է ոռոգման համակարգը (33 մլն 400 հազար դրամ): Բոլոր ծրագրերը խիստ կարևորություն ունեն, քանի որ համայնքի համար լուծում են առաջնային կարևորության խնդիրներ:

Ծաղկաբեր համայնքը նույնպես սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով տարածաշրջանում ակտիվներից է: Այստեղ այս տարի տուֆ քարով կառուցվում է 1-ին փողոցի 6-րդ փակուղու ճանապարհը (պայմանագրային արժեքը՝ 18 մլն 895 հազար դրամ), մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրվելու է ֆոտովոլտային կայան (6 մլն 660 հազար դրամ), ինչը հնարավորություն կտա ջեռուցումն իրականացնելիս զգալի գումար տնտեսել: Կառուցվում է նաև համայնքի ոռոգման համակարգը (31 մլն 746 հազար դրամ), ինչի շնորհիվ կընդլայնվեն մշակովի հողատարածքները:

Մեծ-Պարնի համայնքում սուբվենցիոն միջոցներով այս տարի ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը (պայմանագրային արժեքը՝ 21 մլն 958 հազար դրամ), ընթացքի մեջ են մշակույթի տան տանիքի կառուցման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքները (44 մլն 850 հազար դրամ):

Գեղասար համայնքում էլ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգման աշխատանքներ (պայմանագրային արժեքը՝ 17 մլն դրամ), ինչի շնորհիվ համայնքում զգալիորեն կբարելավվի ջրամատակարարման վիճակը:

Մարզի ղեկավարի այցի վերջին կանգառը Լեռնապատում էր: Այստեղ սալարկվում են դեպի դպրոց տանող ճանապարհը և 10-րդ փողոցը. երկար սպասված ճանապարհաշինական ծրագիրն այս տարի, ի վերջո, իրականություն կդառնա:

Շինարարական աշխատանքները հիմնականում կատարում են համայնքների բնակիչները, այսպիսով՝ որոշակիորեն լուծվում է նաև աշխատատեղերի հարցը:

Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես է եկել մի շարք դիտարկումներով: Նա հորդորել է աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

Մարզի ղեկավարն այցելել է նաև Լեռնապատ համայնքում կառուցվող ԱԹՍ-ների օդանավակայան, որտեղ շինարարական աշխատանքները ծրագրում են ավարտել մինչև 2022 թվականի մայիսը: Մարզպետը կարևորել է կրթական կենտրոնի դերը և նշել, որ մարզային կառույցը մշտապես պատրաստ է աջակցել և համագործակցել կենտրոնի հետ»,- ասված է հաղորդագրությունում: