Թուրքիայի ՊՆ ղեկավարը Սիրիայում լարվածության ֆոնին չի բացառել ռուս գործընկերոջ հետ քննարկումը

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չի բացառել սիրիական Իդլիբում վերջին շրջանում ավիահարվածների ակտիվացման թեմայի քննարկումը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

Աքարը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշել է, որ ռուսական կողմը պնդում է, թե ավիահարվածները հասցվում են Սիրիայում ահաբեկչական խմբերի ուղղությամբ, սակայն, ըստ թուրքական կողմի, փաստ է, որ այդ ավիահարվածներից զոհերի կամ փրկվածների շրջանում որևէ ահաբեկիչ չկա։

«Ես արդեն երկար տարիներ փորձում եմ իմ տեսակետը հասցնել Սիրիայի հարցում։ Թուրքիան իրականացնում է Ռուսաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները։ Մենք գործում ենք մեր պարտականություններին համապատասխան։ Ակնկալում ենք հակառակ կողմից ևս նման վերաբերմունք»,- ասել է Աքարը։

Թուրք նախարարն ընդգծել է, որ ռուսական ավիացիայի գործողությունները տարածաշրջանում միգրացիայի նոր ալիք են ձևավորում, որը տանում է բնակչության ռադիկալացման։

«Թուրքիան այլևս ի վիճակի չէ ընդունել փախստականների լրացուցիչ ալիքի։ Դա գիտեն բոլոր կողմերը։ Ավիահարվածները բերում են նաև արմատական տրամադրությունների աճի։

Պատկերացրե՛ք մարդկանց վիճակը, որոնք կորցրել են իրենց տունն ու հողը։ Այդ մասին մենք մշտապես խոսում ենք։ Շատ կարևոր է ապահովել կայունությունն ու հրադադարի ռեժիմի տևողությունը:

Չպետք է մոռանալ, որ մոտ մեկ միլիոն սիրիացի արդեն վերադարձել է իր հողերը՝ Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներից, իսկ նրանցից 400 հազարը գտնվում են Իդլիբում»,- ասել է Հուլուսի Աքարը։

Խոսելով տարածաշրջանում Անկարայի ու Մոսկվայի քայլերի համակարգման մասին՝ Աքարն ասել է, որ դա «լրջագույն մեխանիզմ» է, որի վրա աշխատում է ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական կողմը։ Նա նաև տեղեկացրել է, որ թուրք սպաները տեղում հանդիպում են ռուս գեներալների հետ, կողմերից յուրաքանչյուրը կիսվում է տեղեկատվությամբ։

«Հուսով ենք, որ Թուրքիայի ու ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում Իդլիբի շուրջ պայմանավորվածությունները լիովին կվերսկսվեն։ Կարևոր են քաղաքական կարգավորումը ՄԱԿ-ի հովանու ներքո, նոր Սահմանադրության պատրաստումն ու ընտրությունների անցկացումը, որոնց ընթացքում արտաքին ուժի միջամտություն չի լինի»,- ասել է Հուլուսի Աքարը։

Էմմա Չոբանյան