Քաբուլում կանանց արգելել են համալսարան հաճախել

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Քաբուլի համալսարանը թույլ չի տալիս կանանց մուտք գործել ուսումնական հաստատություն, ընդ որում՝ ինչպես ուսանողուհիներին, այնպես էլ՝ կին դասախոսներին: Արգելքը կգործի այնքան ժամանակ, «քանի դեռ բոլորի համար իրական իսլամական միջավայր չի ապահովվել»։ Այս մասին հայտարարել է բուհի նոր ղեկավար Մոհամմադ Աշրաֆ Գայրաթը, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համալսարանի մի շարք աշխատակիցներ դեմ են հանդես եկել նորարարությանը։

Օրեր առաջ արմատական իսլամական «Թալիբան» շարժումը հրահանգել էր միջնակարգ դպրոցներն աստիճանական վերաբացել միայն տղաների և արական սեռի ներկայացուցիչ ուսուցիչների համար: Այսպիսով, Իսլամական Հանրապետությունն այժմ աշխարհի միակ երկիրն է, որտեղ աղջիկներին արգելվում է հաճախել կրթական հաստատություններ, հայտնում է epd գործակալությունը:

Նշվում է, որ 1990-ական թվականներին, երբ Աֆղանստանը գտնվում էր թալիբների վերահսկողության տակ, երկրում արդեն գործում էր կանանց կրթության արգելքը:

Քաբուլի համալսարանի գործող ղեկավարը, որը բակալավրի գիտական աստիճան ունի, մի քանի օր առաջ է փոխարինել նախկին ռեկտորին՝ գիտությունների դոկտոր Մուհամմադ Օսման Բաբուրիին։ Ավելի վաղ թալիբներին սատարող Գայրատը կոչ էր արել սպանել լրագրողներին ՝ նրանց «լրտեսներ» անվանելով:

Հիշեցնենք, որ Աֆղանստանից միջազգային ուժերի դուրսբերումից հետո «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 3-ին հայտարարեցին ամբողջ Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու մասին: Սեպտեմբերին նրանք հայտարարեցին անցումային կառավարության ձևավորման մասին, որում չկա ոչ մի կին կամ որևէ ներկայացուցիչ, որը պատասխանատու է կանանց իրավունքների պաշտպանության համար: Միջազգային հանրությունը չի ճանաչում թալիբների կառավարությունը։