Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը՝ 1000 խ․մ․-ի դիմաց

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Գազի գները եվրոպական ֆյուչերսային շուկայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ICE Futures-ի տվյալները:

Այսպիսով, եվրոպական ամենալիկվիդային հանգույցի՝ հոլանդական TTF ինդեքսի ֆյուչերսները սկսվել են 992 դոլարից և Մոսկվայի ժամանակով ժամը 10:10 հասել պատմական առավելագույնին՝ գրեթե 1030 դոլարի:

Նշենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 15-ին, երբ հազար խորանարդ մետրի դիմաց գինը հասել էր 963,9 դոլարի:

Եվրոպայում վերջին շաբաթների ընթացքում վառելիքի գինը թանկացել է ավելի քան մեկուկես անգամ. սեպտեմբերի 1-ին գազը վաճառվում էր 614 դոլարով՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

Վերլուծաբանները կարծում են, որ դա պայմանավորված է եվրոպական գազի պահուստարանների ցածր պարունակության պատճառով հնարավոր դեֆիցիտի հետ կապված մտահոգություններով: Բացի այդ, բարձր պահանջարկը պայմանավորված է տնտեսության վերականգնմամբ և եղանակային գործոններով, ինչպես նաև Ասիայի հետ մրցակցությամբ և եվրոպական խոշորագույն մատակարար «Գազպրոմի» մատակարարումների սահմանափակմամբ: