Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի դեսպանին Վաշինգտոն վերադարձնելու մասին

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթիենը, որը միջուկային սուզանավերի կառուցման վերաբերյալ ամերիկա-բրիտանա-ավստրալական համաձայնագրի շուրջ սկանդալի պատճառով խորհրդակցությունների համար Փարիզ էր կանչվել, սեպտեմբերի 29-ին կվերադառնա Վաշինգտոն: Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիայի դեսպանը վաղը կվերադառնա Վաշինգտոն՝ հստակ բանակցային մանդատով, համագործակցության վերսկսման պայմանների շուրջ քննարկումների համար»,- ասել է նա:

Մակրոնը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և «դրանից հետո ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»:
Նա ակնկալում է շարունակել երկխոսությունը Բայդենի հետ հոկտեմբերի կեսերին՝ հաստատելու համար «համագործակցության վերականգնման պայմանները», որոնք նախանշվել են առաջին զրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարեցին անվտանգության ոլորտում նոր գործընկերության՝ AUKUS-ի մասին: Համաձայնության շրջանակում Ավստրալիան նախատեսում է, մասնավորապես, ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ առնվազն ութ միջուկային սուզանավ կառուցել, որոնցից առաջինները կսկսեն գործարկվել 2036 թվականին, ինչպես նաև իր սպառազինությունը համալրել ամերիկյան թևավոր հրթիռներով: Այդ պատճառով Կանբերան խզեց իր պատմության մեջ խոշորագույն պաշտպանական պայմանագիրը Ֆրանսիայի հետ, ինչը Փարիզը որակեց «հարված մեջքին»:

Չինաստանը նախազգուշացրեց, որ AUKUS-ի ստեղծումը կխորացնի սպառազինությունների մրցավազքը, և միավորման անդամներին կոչ արեց հրաժարվել «սառը պատերազմի դարաշրջանի մտածելակերպից» և «նեղ աշխարհաքաղաքական հայեցակարգերից»:

Սուզանավերի գործարքի ֆոնին Փարիզը հայտարարեց խորհրդակցությունների համար ԱՄՆ-ից և Ավստրալիայից իր դեսպաններին անհապաղ հետ կանչելու մասին, սակայն հետ չկանչեց Մեծ Բրիտանիայում իր դեսպանին: