«Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է ընտրվել Մխիթար Հայրապետյանը
Հասարակություն
28.09.2021 | 12:58ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։
«Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար»,- գրել է Հակոբյանը: