Արգենտինայի դեսպանությունը Երևանում մեկնարկում է արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը

Լուրեր

23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
Բոլորը

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը մեկնարկում է Երևանում արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը: Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Արգենտինական առևտրային այս նոր պալատը նպատակ ունի դառնալու գործարար նոր հարթակ, որը կառաջարկի առևտրային խթանման կարևոր գործիքակազմ, կնպաստի բիզնեսի զարգացմանը և բարենպաստ միջավայր կստեղծի նոր ներդրումների և առևտրային հոսքերի համար:

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ապագա պալատն ի սկզբանե հիմնված կլինի վիրտուալ հավելվածի վրա, որն իրական ժամանակում կկապի արգենտինական և հայկական ընկերություններին ու ձեռնարկատերերին: Կոմերցիոն այս նոր գործիքը կլինի հայաստանյան իշխանությունների տրամադրության տակ՝ ի նշանավորում Հայաստանի անկախ հանրապետության 30-ամյակի: Հատուկ ուշադրության կարժանանան արգենտինացի շատ ու շատ երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են Հայաստան և ձգտում ինտեգրվել տեղի աշխատաշուկային: «Այս նախաձեռնությունում մեր գործընկերն է Կոնվերս բանկը. ակնկալում ենք, որ Բանկը իր ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը կունենա նաեւ Հայ-արգենտինական առեւտրի պալատի աշխատանքներում»,-նշել է դեսպանը:

Չնայած Հայաստանի և Արգենտինայի միջև գոյություն ունեցող համեստ առևտրաշրջանառությանը, նշվում է, որ իրապես մեծ է այն ընդլայնելու և դրանով իսկ տնտեսական տարբերի ճյուղերի զարգացմանը նպաստելու ներուժը: Առնվազն մեկ տասնամյակ Արգենտինան, հիմնականում արգենտինահայ համայնքի միջոցով, եղել է Հայաստանում ամենաբարձր ներդրումային հոսք ունեցող հինգ երկրների շարքում՝ առ այսօր առաջատար դիրք զբաղեցնելով հայաստանյան օտարերկրյա ներդրումների մեջ:

«1992 թվականին Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և մեր բարեկամ երկրների միջև հաջող համագործակցության արտացոլումն էր: Արգենտինայի հայկական նշանավոր սփյուռքը, որն իր ստեղծումից ի վեր լիարժեքորեն ներգրավված է արգենտինական հասարակության մեջ, ևս իր անգնահատելի ներդրումն ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,-ասված է հաղորդագրությունում: