Էրդողանը հայտարարել է, թե չգիտի՝ ինչ է նկատի ունեցել Բայդենը՝ իրեն ավտոկրատ անվանելով

Լուրեր

30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն տրված «ավտոկրատ» բնորոշումը՝ ասելով, թե չգիտի՝ ինչ է դա նշանակում։

«Մինչև հիմա ինձ համար անհայտ է մնում պարոն նախագահի «ավտոկրատ» բնորոշումը։ Ես չգիտեմ՝ նա ինչ նկատի ուներ»,- ասել է Էրդողանը ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կբնութագրի իր հարաբերությունները Ջո Բայդենի հետ, գրում է «Duvar»-ը։

«Իմ անցյալը քաղաքական անցյալ է, և իմ քաղաքական անցյալում, որը թվագրվում է չորս տասնամյակով, ես միշտ ապավինել եմ ժողովրդավարությանը, այս չորս տասնամյակը նվիրել եմ իմ ժողովրդին ծառայելուն: Այդպիսի առաջնորդ եմ ես, և ահա ինչպես եմ դարձել այն, ինչ այսօր կամ»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ վերջին 20 տարում հաղթել է բոլոր ընտրություններում, քանի որ «ժողովուրդն իրենից երբեք չի բողոքում»։

«Ես դարձա նախագահ, և ես դեռ իմ երկրի նախագահն եմ, որը ծառայում է իր ժողովրդին: Սա գործընթաց է, և ես իսկապես չգիտեմ, թե ինչ նկատի ուներ պարոն նախագահը՝ «ավտոկրատ» ասելով»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Էմմա Չոբանյան