Գյումրու «Շիրակ» գերեզմանատանը կառուցվում է պանթեոն․ այնտեղ հուղարկավորված են 44 օրյա պատերազմի 81 զոհեր․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

Գյումրու «Շիրակ» գերեզմանատան պանթեոնում հուղարկավորված են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 81 հերոսներ։ Այն կառուցվում է Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Նույնիսկ այսօր, երբ բազմաթիվ քաղաքացիներ, մարզային, քաղաքային իշխանության, ուժային և այլ կառույցների ներկայացուցիչներ այցելել էին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու, ծաղիկներ խոնարհելու զոհերի շիրիմներին, շինարարությունն ընթանում էր։

«Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բազմիցս դիմեց կառավարությանը՝  խնդրելով կառուցել պանթեոնը։ Նախագիծ-նախահաշիվ կազմեցինք, ներկայացրեցինք, կառավարությունն էլ համաձայնեց։ Այժմ պանթեոնը կառուցվում է կառավարության և քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Կառավարությունը հատկացրել է 93 միլիոն դրամ, Գյումրու քաղաքապետարանը՝  29 միլիոն դրամ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Շինարարությունը մեկնարկել է հուլիսի վերջերին, նախատեսում են ավարտին հասցնել մեկ ամից։

«Չենք շտապում, որովհետև մեզ համար կարևորը որակն է։ Այս պանթեոնում միայն 44-օրյա պատերազմի հերոսներն են հուղարկավորված, ապրիլյան պատերազմի հերոսների պանթեոնն այն ժամանակ էինք սարքել։ Այստեղ հուղարկավորված է 81 հերոս։ Նրանց թիվը շատ է, բայց մյուսներին այլ գերեզմանոցներում են հողին հանձնել՝ իրենց ընտանեկան գերեզմանոցներում»,- հավելեց նա։

Գլխավոր ճարտարապետը նաև տեղեկացրեց, որ գրանիտե շիրմաքարերը լրիվ պատրաստ են, այս պահին ընթանում են նկարների և անունների փորագրման աշխատանքները։

«Շինարարության վերջնական փուլն է, բետոնն արված է, կողքի քարերը լրիվ շարված են, սալիկապատումն ահագին արված է, մնացել է շիրմաքարերի տեղադրումը», -ասաց Հենրիկ Գասպարյանը։

Եվ մեկ հուշաքար Գյումրու քաղաքապետարանը կառուցում է երկրորդ գերեզմանոցում, որտեղ ևս 44-օրյա պատերազմի զոհեր են հուղարկավորված։

Արմիկ Մովսիսյան