Փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 27-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում, տեղեկացնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Սեպտեմբերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45210 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47182-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 327 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1084 արտակարգ դեպք և պատահար, որից 671 հրդեհի դեպքով:

Զեկույցներով հանդես են եկել նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանը: Կ. Աթոյանը զեկուցել է, որ նշված ժամանակահատվածում բուժապահովման վարչություն է դիմել 141 բուժառու, որից 92-ն ուղեգրվել են ստացիոնար բուժման: Հաշվետու ժամանակահատվածում վարչության աշխատակիցները խորհրդատվություն են մատուցել 242 քաղաքացու: Ընթացիկ ամսում COVID-19-ի դեմ պատվաստվել է 152 փրկարար ծառայող, պատվաստվածների ընդհանուր թիվը հասել է 3157-ի: ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է, նշել է Կ. Աթոյանը:

Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Նախարար Ա. Փիլոյանը հանձնարարել է ղեկավար կազմին հետևողական լինել այս հարցում:

ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանն էլ իր զեկույցով տեղեկացրել է, որ «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքում սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և առկա է երկու ծխացող օջախ: Աշխատանքներում ներգրավված է եղել ՀՆՓԱԻԿ, Երևանի, Կոտայքի և Վայոց Ձորի փրկարարական վարչությունների 155 ծառայող, զինծառայողներ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:

Սեպտեմբեր ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացրել են կադրային, տեխնիկական զինվածության վերաբերյալ հարցեր:

Խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանն անդրադարձել է հոգեբանական աջակցության պետական ծրագրին, որը կառավարության որոշմամբ համակարգում է ԱԻՆ-ը: Մոտ 1100 շահառուի համար անցկացվել է գրեթե 5000 սեանս:

Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի հետևանքով հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը: