Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմաններին․ Ալիևն անսպասելի է որակել Իրանի զորավարժություններն Ադրբեջանի հետ սահմանին

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Իրանին և իրանական բեռնատարների՝ Արցախ մուտքին։

Մասնավորապես, նա նշել է, որ իրանական բեռնատարները միշտ էլ Արցախ այցելել են, ինչի մասին իրենք տեղյակ են եղել և տարբեր կերպ իրանական կողմին հայտնել են իրենց դժգոհությունները։

«Կան տեսախցիկներ, մեր օգտագործում ենք արբանյակներ ու անօդաչուներ։ Տեսնում ենք, որ պատերազմից հետո բեռնատարները շարունակում են գնալ։ Այս դեպքում ես հանձնարարեցի նախագահի աշխատակազմին՝ խոսել Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ։ Մենք չենք ուզում այն պաշտոնական մակարդակի բարձրացնել։ Թող ընկերաբար խոսեն ու հայտարարեն, որ դրան վերջ է տրվում։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել հուլիսին։ Դրանից հետո մենք սկսեցինք հետևել ու ֆիքսել՝ քանի բեռնատար է մտել, քանիսը՝ դուրս եկել, ինչից հետո նրանք փորձեցին հայկական համարանիշներ տեղադրել իրանական բեռնատարների վրա, փորձեցին խաբել մեզ։ Մեկ ամիս անց մենք պաշտոնական դիվանագիտական բողոք տարածեցինք, Ադրբեջանում Իրանի դեսպանը հրավիրվեց ԱԳՆ»,- ասել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ը, իբր, մոտ 60 իրանական բեռնատար է անցել Արցախ։

«Դա կանխելու համար մենք անցանք գործնական քայլերի։ Սկսեցինք վերահսկել ճանապարհը, Ղարաբաղ գնացող բեռնատարների թիվը հասավ զրոյի։ Որոշներն ասում են, որ մենք հարկում ենք միայն իրանական տրանսպորտային միջոցները։ Երբ մենք այլ երկիր ենք գնում, մաքսատուրք չե՞նք վճարում։ Վճարում ենք»,- ասել է Ալիևը։
Նա նաև խոսել է Ադրբեջանի սահմանին Իրանի զորավարժությունների մասին։

«Ինչ վերաբերում է մեր սահմաններին Իրանի կողմից անցկացվող զորավարժություններին, դա շատ անսպասելի իրադարձություն է, քանի որ մեր անկախության 30 տարիներին նման իրադարձություն չի եղել։ Առաջին հերթին կարող եմ ասել, որ ամեն երկիր իրավունք ունի իր տարածքում ցանկացած զորավարժություններ անցկացնել, դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Սակայն երբ մենք դա վերլուծում ենք, տեսնում ենք, որ երբեք դրանք չեն եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմաններին։ Այդ հարցը տալիս եմ ոչ թե ես, այլ ադրբեջանական հասարակությունը։ Ինչո՞ւ այդ շրջանում զորավարժություններ չեն անցկացվել «օկուպացիայի» տարիներին։ Ինչո՞ւ զորավարժություններ չեն կազմակերպվել, երբ հայերը Ջեբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում էին»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական քայլին «հուզական արձագանքը ժամանակավոր բնույթ է կրում»։

Հավելենք նաև, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանը հարկում է իրանական բեռանատարները, բացի այդ՝ ձերբակալվել է երկու իրանցի վարորդ, որոնց դեռևս ազատ չեն արձակվել։

Էմմա Չոբանյան