Ադրբեջանը տարածաշրջան է բերում նոր խաղացողների. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան այսօր ուզում են մեկուսացնել Հարավային Կովկասը։ Եվ դա պաշտոնապես ձևակերպել են «3+3» ձևաչափով։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

 

«Փորձ է արվում նեղ շրջանակներով լուծել միջազգային հարցերը, մինչդեռ Հայաստանը ԵԱՀԿ-ի անդամ է, Հարավային Կովկասի երկրները ԵԱՀԿ-ի անդամ են։ Ուրեմն, Հայաստանը կպայքարի, որ ԵԱՀԿ շրջանակներում անվտանգային հարցերը լուծվեն։ Մենք պետք է այդպես առաջ շարժվենք, դժվար է, Հայաստանի կառավարության վրա շատ լուրջ ճնշում կա առաջին հերթին Ռուսաստանի կողմից։ Բայց հենց դրա համար էլ կոչվում ենք անկախ պետություն, որ դիմենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ և այնտեղ աշխատենք»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՀԿ-ի անդամ է, ԵԱՀԿ շրջանակներում կան սահմանազատման հարցերով հայտնի ռեկոմենդացիաները, որը լուրջ փաստաթուղթ է, և սահմանազատման հարցում Հայաստանը պետք է առաջնորդվի միջազգային նորմերով։

«Շատ ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը դեմ չէ դելիմիտացիային, բայց այստեղ կան նրբություններ՝ ո՞ր քարտեզներով պետք է իրականացվի դա։ Եթե Հայաստանը դիմի միջազգային արբիտրաժային դատարան կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով այդ հարցը բարձրացնի, պարզ է՝ հարցը կլուծվի 1923-26 թվականի քարտեզներով: Այդ դեպքում պարզվելու է, որ «Լաչինի միջանցք» հասկացություն չկա, դա Լեռնային Ղարաբաղի մեջ է, ուրեմն ոչ մի պրոբլեմ չկա, որ մեզ շանտաժ են անում, թե Լաչինի միջանցքը կփակեն։ Շատ ու շատ իբր վիճելի տեղեր ստեղծված են Սովետական Միության ժամանակ՝ Ստալինի, Բերիայի ժամանակ։ Ոչ մի Գորիս-Կապան ճանապարհի խնդիր չկա, միջազգային նորմերի համաձայն՝ ամբողջ ճանապարհը Հայաստանի տարածքում է։ Դրա համար էլ մյուս կողմն ասում է՝ չէ, 1976 թվականի քարտեզներով…»,- նշեց Գրիգորյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը տարածաշրջան է բերում նոր խաղացողների, օրինակ՝ Պակիստանին; «Մենք էլ ասում ենք՝ ավելի լավ չէ՞ աշխատենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, կան երկրներ, համակարգեր, որոնք ուզում են, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի… Շատ լավ է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: