Մեծ Բրիտանիայում վառելիքային ճգնաժամ է․ գազալցակայանները զանգվածաբար փակվում են․ Associated press

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Մեծ Բրիտանիայում վառելիքի պակասուրդի պատճառով գազալցակայանները զանգվածաբար փակվում են, հայտնում է Associated Press- ը:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ հսկայական հերթեր են գոյացել գործող գազալցակայաններում: Մեքենան լիցքավորելու համար վարորդները ստիպված են ժամերով սպասել:

Բենզինի մանրածախ առևտրի ասոցիացիան, որը ներկայացնում է գրեթե 5500 անկախ վաճառակետ, հայտնում է, որ դրա անդամների մոտ երկու երրորդը վաճառել է վառելիքը, իսկ մնացածը «մասամբ սպառել են և շուտով կսպառվեն»:

Վառելիքի ճգնաժամը բխել է բեռնատարների վարորդների պակասի պատճառով մատակարարման խափանումների հետևանքով:

Միաժամանակ նշվում է, որ երկրում բավականին վառելիք կա, սակայն այն գտնվում է տերմինալներում եւ նավթավերամշակման գործարաններում:

Տրանսպորտի ոլորտի պաշտոնյաներն ասում են, որ Մեծ Բրիտանիան տասնյակ հազարավոր բեռնատարների պակաս ունի՝ պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի, աշխատուժի ծերացման և ԵՄ -ից երկրի դուրս գալուց հետո օտարերկրյա աշխատողների արտահոսքի պատճառով:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ հազարավոր վիզաներ է տրամադրելու օտարերկրյա բեռնատարների վարորդներին, որպեսզի բրիտանացիները Սուրբ Ծննդյան տոնին առանց հնդկահավ չմնան:

Մասնավորապես, հոկտեմբերից կտրվի 5 հազար եռամսյա վիզա բեռնատարների վարորդների համար, ևս 5500 վիզա` թռչնաբույծների համար:

BBC- ի փոխանցմամբ՝ կառավարությունը կդադարեցնի նաեւ մրցակցության մասին օրենքը ՝ վառելիքի մատակարարումները հաստատելու նպատակով: Սա նավթային ընկերությունների համար ավելի դյուրին կդարձնի տեղեկատվության փոխանակումը և առաջնահերթությունը կտա երկրի առավել կարիքավոր հատվածներին:

Նախարարները նաեւ դիտարկում են բանակը վառելիք մատակարարելու համար օգտագործելու հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր Բրիտանիայում էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի մասին `կապված էլեկտրական մալուխի հրդեհի պատճառով, որի միջոցով երկիրը էլեկտրաէներգիա է ստանում Ֆրանսիայից:

Տաթև Ֆռանգյան