Լևոն Արոնյանը հաղթեց Վլադիսլավ Արտեմիևին. Champions Chess Tour Finals
Առցանց անցկացվող շախմատի 2021 Meltwater Champions Chess Tour Finals մրցաշարերի 2-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը պարտության մատնեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին:
Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում կողմերը հաղթանականերով փոխանակվեցին, ապա ոչ-ոքի խաղացին: Չորրորդ վճռորոշ պարտիայում մեր շախմատիստը հաղթանակ տարավ և ընդհանուր հաշիվը դարձրեց 2,5:1,5:
Վաղը նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստը կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: