Թուրքիան կցանկանար, որ ԱՄՆ զորքերը հեռանային Սիրիայից և Իրաքից այնպես, ինչպես Աֆղանստանից հեռացան․ Էրդողան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Անկարան կցանկանար, որ ԱՄՆ զորքերը հեռանային Սիրիայից և Իրաքից ճիշտ այնպես, ինչպես հեռացան Աֆղանստանից։ ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝  այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։

«Իհարկե, եթե ես ընտրություն ունենայի, ես կցանկանայի, որ նրանք հեռանային Սիրիայից և Իրաքից ճիշտ այնպես, ինչպես նրանք հեռացան Աֆղանստանից», – ասել է նա ՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Եթե մենք պատրաստվում ենք խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, ավելի շատ իմաստ չունի մնալ այդ տարածաշրջաններում , մենք կարող ենք պարզապես տալ այդ ժողովուրդներին  ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն»,- հավելել է Էրդողանը:

Նրան հարց է ուղղվել  այն մասին, թե արդյոք դա նշանակում է, որ այդ դեպքում Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ի տեղը զբաղեցնել Սիրիայում։

«Թույլ տվեք հստակ և ազնիվ ասել. մենք երբեք չենք մնա այնտեղ, որտեղ չեն ուզում, որ մենք մնանք։ Մենք երբեք չենք լինի այնտեղ, որտեղ մեզ ուրախ չեն»,- պատասխանել է Թուրքիայի առաջնորդը:

Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կկարողանան համատեղ աշխատել Սիրիայում և Իրաքում խաղաղության հաստատման ուղղությամբ։