Ալավերդիում հանդիսավորությամբ բացվել է «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը

Լուրեր

15.11.2024 | 11:47
Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է առողջապահության նախարարի պաշտոնում
15.11.2024 | 11:46
Եթե մտածում եք՝ ՌԴ-ն մեզ գաղութացրել է, ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:39
Եթե Քոչարյանը մեղադրյալ չէ, ես Աստված եմ. Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:36
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը C ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է
15.11.2024 | 11:35
Հեռու եմ մտքից, որ իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ՝ ՀԷՑ-ը մեր երկրի թշնամիներից մեկն է․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:27
«Շահեդ»-ներն ու հրթիռները գրոհել են Օդեսան․ կա զոհ
15.11.2024 | 11:16
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ
15.11.2024 | 11:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 10:50
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում սեպտեմբերի 25-ին հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը՝ բարի երթ և երկարակեցություն մաղթելով փառատոնին, ինչից հետո ընթերցվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը։

90-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները շնորհավորանքներ, պատվոգրեր ու նվերներ ստացան Ալավերդու համայնքապետի կողմից։

Ապա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը բարի ընթացք մաղթեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին։ «Մեծ պատասխանատվություն է «Թատերական Լոռի» փառատոնը սկսել մեզանով, ինչը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող։ Թումանյանի «Անուշ»-ը, մեր «Անուշ»-ը սիրով բերել ենք Ալավերդի՝ այն բոլորինս դարձնելու նպատակով»,- իր ելույթում ասաց Լուսինե Սահակյանը։

Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն էլ ողջունեց հանրապետության ամենաերկարակյաց փառատոնի մեկնարկը։ «Անչափ ուրախ եմ, որ Ալավերդին շարունակում է այս հրաշալի փառատոնը։ Հանրապետության ամենաերկարակյաց փառատոնն է «Թատերական Լոռի»-ն և դրանով արդեն բացառիկ ու շատ կարևոր։ Եվ դրանով արդեն մենք՝ լոռեցիներս, հպարտանալու շատ մեծ տեղ ունենք։ Անշո՛ւշտ, ես չեմ կարող այսօր չհիշել այս փառատոնի հիմնադիրներին և մասնավորապես մեր լոռեցի, հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։ Եվ այսօր այդ շատ կարևոր գործը շարունակեց և այս փառատոնը միջազգային դարձրեց Հրաչյա Պապինյանը, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը», – իր ելույթում նշեց Վահե Շահվերդյանը։

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը նվեր և դիպլոմ հանձնեց Վահե Շահվերդյանին՝ Աբելյանի անվան թատրոնի 90-ամյակի և Լոռիում, մասնավորապես, Ալավերդիում թատերարվեստի գործում ունեցած անուրանալի վաստակի համար։

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի զանգը հնչեցնելու պատիվը տրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին։ Փառատոնի բացումը նշանավորվեց Հովհ․ Աբելյանի անվան թատրոնի «Անուշ»-ով։