ՀՀ ԱԳՆ-ն գաղտնի է պահում երկքաղաքացի դեսպանների թիվը և անունները

Լուրեր

18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս մարտի սկզբին Factor.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փորձել էր պարզել, թե արդյոք որևէ երկրում Հայաստանն ունի երկքաղաքացի դեսպան։ Եթե կան այդպիսի դեսպաններ, ապա նրանք քանիսն են և ովքեր են։ Ինչպես նաև փորձել էինք պարզել, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն ռիսկեր չի տեսնում այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց Հայաստանի դեսպանի պաշտոնը վստահելու մեջ։ Ի վերջո, երկքաղաքացիություն ունեցող անձը, որքան Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի, նույնքան էլ այն երկրի, որի քաղաքացիությունը միաժամանակ կրում է։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ստորագրությամբ մեզ ուղարկված պատասխանում երկքաղաքացի դեսպանների դեպքում ռիսկերի և շահերի բախման վերաբերյալ նշված է․ «Համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հոդված 131 -ի Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: Ասել է թե՝ ԱԳՆ-ն խնդիր չի տեսնում երկքաղաքացի դեսպան ունենալու մեջ։

Ինչ վերաբերվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքից մեջբերված դրույթին, ապա մեր կողմից բարձրացված խնդրի դեպքում դրան հղում կատարելը տեղին չէ և ինքնախաբեության պես մի բան է։ Ի վերջո, եթե առանձին պաշտոնյաների դեպքում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալը կարևոր չլիներ, ապա նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, պատգամավորների համար օրենսդրությունը չէր սահմանի, որ բացառապես ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք կարող են զբաղեցնել այդ պաշտոնները։ Հակառակ դեպքում կթույլատրվեր, որպեսզի մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձը նախարարի պաշտոն զբաղեցներ և հընթացս նա կորոշեր՝ շաբաթվա որ օրը, իրեն քաղաքացիություն շնորհած որ երկրի շահերն է պաշտպանելու։

Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե Հայաստանը քանի երկքաղաքացի դեսպան ունի և ովքեր են նրանք, ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել է տեղեկություններ տրամադրել՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկատվությունը պարունակում է անձնական տվյալներ և համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ևՀՀ արտաքին գործերի նախարարի 16.06.2017թ. թիվ Հր. 1002-Ն-ի հրամանի, գաղտնագրվել են և ենթակա չեն հրապարակման: Այսքանից հետո, կարծում ենք, ամենևին էլ պատահական չէ, որ Հայաստանի դեսպանների պաշտոնները վերածվել են ինչ-որ անձանց բիզնես շահերը սպասարկելուն միտված գործիքի և ով պատահի՝ կարող է դեսպան դառնալ։

Ավելին, ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել այս մոտեցումից։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Դիվանագիտության մասին ՀՀ նոր օրենքի նախագծով երկքաղաքացիներին չի արգելվում դեսպան նշանակել։ Այդ օրինագիծն այսօր ՀՀ ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Նշված օրինագծի 24-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր կարող են դիվանագիտական ծառայության պաշտոններում նշանակվել, և 1-ին կետում նշված է․ «Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները և չկան նրան պաշտոնի նշանակելու համար սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ»։

Նշված սահմանափակումները վերաբերում են որոշակի հիվանդություններով տառապելու և դեռևս չմարված դատվածություն ունենալու հանգամանքներին։ Այսինքն, օտարերկրյա քաղաքացիները շարունակելու են Հայաստանի դեսպան նշանակվել և իրենց բիզնես շահերը սպասարկել։ Իսկ թե ՀՀ ԱԳՆ-ն նման նշանակումների հարցում ինչու է շահագրգռված, մնում է միայն ենթադրել։

Հ․ Գ․ Հիշեցնենք, որ Հայաստանի նորընտիր նախագահ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության խնդիրն այդպես էլ մնաց մինչև վերջ չպարզաբանված։ Չնայած ընդդիմության բազմաթիվ պահանջներին, Արմեն Սարգսյանն այդպես էլ չներկայացրեց Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստը հաաստատող որևէ փաստաթուղթ։

Վահագն Հովակիմյան