Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը

Լուրեր

13.02.2026 | 12:22
Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը պարտադիր կդառնա հաջորդ տարի
13.02.2026 | 12:10
Ռուսական զորքերը հարված են հասցրել Օդեսայի մարզին. զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ
13.02.2026 | 12:00
Ադրբեջանցի պատվիրակներ են ժամանել ՀՀ // Խուզարկություն Չարչյանի աշխատասենյակում․ ԼՈՒՐԵՐ
13.02.2026 | 11:55
768 կգ թմրանյութ է առգրավվել 2025-ի ընթացքում. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 11:51
ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրեն
13.02.2026 | 11:49
Թայսոն Ֆյուրիի վերադարձը կկայանա «Տոտենհեմի» ստադիոնում
13.02.2026 | 11:46
ՀՀ 7 մարզում սպասվում է քամու ուժգնացում
13.02.2026 | 11:33
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
13.02.2026 | 11:32
Մելանյա Թրամփը հայտարարել է ուկրաինացի երեխաների նոր խմբի տուն վերադարձի մասին
13.02.2026 | 11:24
Եղիշե Մելիքյանը և Էդուարդ Սպերցյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության մասին
13.02.2026 | 11:17
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
13.02.2026 | 11:15
Հայտնի են Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման հարցով քվեարկության արդյունքները
13.02.2026 | 11:07
«ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը՝ ՈՒՂԻՂ
13.02.2026 | 11:00
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
13.02.2026 | 10:50
Ադրբեջանի մեկ քաղաքացի Հայաստանում ապաստան է հայցել
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման և համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին։

Կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ։