Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 10.3 կմ երկարությամբ հատվածը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն հիմնանորոգման աշխատանքներ է կատարում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող 10.3 կմ երկարությամբ հատվածում (կմ374+000-կմ384+300), հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Մեղրու ՃՇՇՁ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը տեղեկացրել է, որ այդ ճանապարհահատվածը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։

Ծանրաքաշ մեքենաների ազդեցությունը, երկար տարիներ չհիմնանորոգելը հանգեցրել էին ճանապարհածածկի քայքայման։

Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնովին քանդվել է ճանապարհային հագուստը, փոխարենը տեղադրվել է 35 սմ հաստությամբ խճավազային խառնուրդ, բարձր ծակոտկենության ասֆալտբետոնե (6 սմ) ծածկ, քիչ ծակոտկեն ասֆալտբետոնե (4 սմ) ծածկ, առաջիկայում կկատարվի մանրահատիկ ասֆալտբետոնե (4 սմ) վերին շերտի կառուցումը։

Ճանապարհն անցնում է նաև Մեղրի քաղաքով. կառուցվել է քաղաքի ջրընդունիչների հանգույցը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են նաև այլ աշխատանքներ՝ ուղեանցի, կամուրջների նորոգում և այլն։

Մեղրու ՃՇՇՁ-ի տնօրենը նշում է, որ նախատեսում են հիմնանորոգումը ավարտել մինչև նոյեմբերի 1-ը։

Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես այժմ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես, միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող 34.6 կմ-ն անցնում է Վայոց ձորի մարզով (կմ108+400-կմ126+100, կմ150+700-կմ167+600), իսկ 16.5 կմ-ը՝ Սյունիքի մարզով (կմ196+000-կմ202+200, կմ374+000-կմ384+300)։