Ես լավ եմ աշխատել Բուշի, Օբամայի և Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ լավ ենք սկսել Բայդենի հետ․ Էրդողան

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ԱՄՆ-ը անկեղծ դիրքորոշում չի որդեգրել Թուրքիային հինգերերոդ սերնդի F-35 կործանիչների փոխանցման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ հարցազրույցում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Թուրքիան այդ հարցում ազնիվ է գործում, սակայն, ցավոք, ԱՄՆ-ը չի գործել ու չի գործում ազնիվ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հրաժարվում է F-35-ներ փոխանցել՝ «որպես պատրվակ օգտագործելով S-400-ները»։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, թե Անկարան ձգտում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն, միմյանց վերաբերվեն բարեկամաբար, ոչ թե թշնամաբար։

Բացի այդ, Էրդողանը բողոքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից։ Նա ասլ է, թե ի տարբերություն նախորդ վարչակազմերի՝ Սպիտակ տան ներկա վարչակազմը հեռու է Անկարայի հետ հարաբերություններում կառուցողական դիրքորոշումից։

«Ես լավ եմ աշխատել Բուշ կրտսերի, պարոն Օբամայի, պարոն Թրամփի հետ, սակայն ես չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել պարոն Բայդենի հետ»,- ասել է Էրդողանը։

Նա քննադատել է ամերիկյան իշխանություններին՝ «ահաբեկչական կազմակերպություններին զենք փոխանցելու» և Թուրքիայի ազգային անվտանգության համար վտանգներ ստեղծելու համար։

Խոսելով Աֆղանստանից՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ երկրում ստեղծված բարդ իրավիճակը նաև ԱՄՆ-ի գործողությունների հետևանքն է։

«Եթե նայեք զենքին, որը հիմա գտնվում է թալիբների ձեռքում, ապա դրանք ամերիկյան են։ Հետևաբար, նրանք ստիպված կլինեն դրա համար գին վճարել»,- ասել է Էրդողանը։ Մեկնաբանելով Աֆղանստանում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացի հեռանկարները՝ նա նշել է, որ հետևելով «թալիբների ներկա մոտեցմանը, կարելի է ցավով արձանագրել, որ Աֆղանստանում համապարփակ վարչակազմ այդպես էլ չի ձևավորվել»:

Էմմա Չոբանյան