Քաղաք-ուրվական․ ինչպես է ապրում Շուշին պատերազմից հետո․ BBC-ի անդրադարձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

2020 թվականի նոյեմբերին Շուշիի գրավումից հետո ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Զինվորականների համար սա ամենակարևոր բարձունքն է, քաղաքական գործիչների համար՝ պատմական կենտրոն, իսկ հակամարտության երկու կողմերում գտնվող սովորական մարդկանց համար՝ տուն, որն ավերվել է պատերազմի պատճառով։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության՝ Շուշիի մասին պատրաստված նոր ռեպորտաժում:

1992 թվականից Շուշին գտնվել է հայկական ուժերի վերահսկողության տակ: 2020 թվականի նոյեմբերի 8-ից քաղաքն անցել է Բաքվի իշխանության ներքո: Այն գլխիվայր շրջեց հազարավոր կյանքեր, ասվում է տեսանյութում:

BBC-ի լրագրողները պատերազմի ժամանակ Շուշիում են եղել, հիմա վերադարձել են՝ պարզելու, թե ինչպես է փորձում ապրել քաղաքն ու այնտեղ գտնվող մարդիկ։

«Հենց այնպես Շուշի հասնելը գրեթե անիրատեսական է, ինչպես և մյուս տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անցյալ տարի ստորագրված համաձայնագրից հետո, Շուշին վերահսկվում է զինվորականների կողմից։ Բանն այն է, որ այս տարածքը դեռևս ոչ վաղ անցյալում ռազմական գործողությունների կենտրոն է եղել, և քանի որ այստեղ կարող են արկեր լինել, քաղաք մուտքը միայն անցագրերով է»,- այսպես է մեկնաբանում BBC-ի լրագրողը քաղաք մուտքի սահմանափակումները։

«Քայլում ես, շուրջբոլորդ անընդհատ տեսնում ես մանկական խաղալիքներ, պաղպաղակի չաշխատող սառնարաններ, կոտրված կենցաղային իրեր։ Այնպիսի զգացողություն է, որ վերջերս այստեղ մարդիկ ապրել են, իսկ հիմա սա ուրվական-քաղաք է»,- նշում է քաղաքում շրջող լրագրողը։

«Առաջին տպավորությունն այն է, որ պատերազմի հետքերը բավական շատ են։ Պատերին երևում են փամփուշտների ու արկերի հետքեր։ Այժմ այստեղ ապրում են միայն շինարարներ ու զինվորականներ»,- ասում է հեղինակը՝ հավելելով, որ ո՛չ առաջինները, ո՛չ էլ վերջինները չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև։

Իսկ ահա շինարարական տեխնիկայի աղմուկը Շուշիում չի դադարում։ Շուշիի ամենաճանաչելի շենքերից մեկը՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է։ 2020 թվականի հոկտեմբերին տաճարի վրա երկու արկ է ընկել։

«Կարելի է նկատել, որ զանգակատնից հանված է խաչը ու սրածայր գմբեթը, որն այն դարձնում էր ճանաչելի և հեշտ նկատվող Շուշիի գրեթե ցանկացած կետից։ Ադրբեջանում ասում են, որ դա արել են այն բանի համար, որպեսզի հնարավորինս շուտ վերակառուցեն եկեղեցին։ Սակայն Հայաստանում կարծում են, որ գմբեթը հանել են, որպեսզի լիովին փոխեն եկեղեցու արտաքին տեսքը։ Ադրբեջանը խոստանում է վերականգնել նաև Շուշիի երկրորդ եկեղեցին, որը ևս տուժել է պատերազմի ժամանակ ռմբակոծություններից։ Վերակառուցման ժամանակ որպես հիմք կընդունեն երկու եկեղեցիների խորհրդային նկարագիրը, որոնցում սրածայր գմբեթների մասին չի նշվում»,- պատմում է լրագրողը։

«Շուշին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խորհրդանիշն է, քանի որ այս քաղաքը ցույց է տալիս, որ այս հակամարտությունը ոչ միայն ու ոչ այնքան տարածքների նկատմամբ վերահսկողության համար է։ Հակամարտության երկու կողմերն էլ ասում են, որ այստեղ ունեն պատմական ու մշակութային արմատներ, և երկու կողմերն էլ պատրաստ չեն լսել ընդդիմադիրների փաստարկները»,- եզրափակում է լրագրողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան