Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը լավ գաղափար է անվանել Հարավային Կորեայի հետ պատերազմի ավարտի մասին հռչակագիր ստորագրելը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հակասական տեղեկատվություններ են ստացվում ԿԺԴՀ-ից, որտեղ ավելի վաղ երկրի փոխարտգործնախարար Լի Թեյ Սոնգն ասել էր, որ Կորեական թերակղզում պատերազմի ավարտի մասին հռչակագրի ընդունումը վաղաժամ է։

Yonhap գործակալության փոխանցմամբ՝ այսօր Հյուսիսային Կորեայի առաժնորդի փոքր քույրը՝ Կիմ Յո Չժոուն, ով զբաղեցնում է Կորեայի աշխատավոր կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, Կորեական պատերազմը դադարեցնելու Հարավային Կորեայի նախաձեռնությունը անվանել է «հետաքրքիր, լավ գաղափար»:

Գործակալությունը, հղում անելով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջը, հայտնում է, որ Փհենյանը բաց կլինի երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված «կառուցողական երկխոսության» համար, եթե Կորեայի Հանրապետությունը հրաժարվի իրենց նկատմամբ թշնամական վերաբերմունքից:

Հրատարակության տվյալներով ՝ Կիմ Յո Չժոնը նաև «հետաքրքիր, լավ գաղափար» է անվանել Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի ՝ Կորեական պատերազմի ավարտի մասին հռչակագիր ստորագրելու առաջարկը:

Տաթև Ֆռանգյան