Ալիևը Հայաստանին առաջարկում է խաղաղության բանակցություններ դելիմիտացիայի ու տարածքային ամբողջականության ճանաչման հիմքով

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր ելույթում կոչ է արել միջազգային հանրությանը՝ «վերջ դնելու Հայաստանի Լեռնային Ղարաբաղի մասով ռևանշին», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը 2020 թ-ի պատերազմից հետո նոր իրականություն է ստեղծել Հարավային Կովկասում, և դա պետք է ամեն մեկը հաշվի առնի։ Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցութան ու հարևանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջև։ Միջազգային հանրությունը պետք է դրանում դրական դերակատարում ունենա ու կոչ անի Հայաստանին, որ խաղաղությանը այլընտրանք չկա։ Պետք է վերջ դնել ուղիղ կամ անուղղակի աջակցությանը Հայաստանում ռևանշին ու նրա զինմանը»,- ասել է Ալիևը։

Նա նաև հույս է հայտնել, որ Հարավային Կովլասում վերջապես կհաստատվի երկար սպասված խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը։ Նա նաև նշել, որ Ադրբեջանը դրանում իր դերակատարումը, իբր, ունենալու է։

Բացի այդ, Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին ու հայտարարել, որ եթե Ադրբեջանը «կրկին ինքնիշխանության որևէ վտանգի բախվի, ապա կօգտվեն իրենց ինքնապաշտպանության օրինական իրավունքից»։

Նա դարձյալ ադրբեջանական թեզն է հնչեցրել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ու Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։

«Այդպիսի համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի, սակայն, մեր առաջարկին Հայաստանից դեռ դրական արձագանք չենք ստացել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Էմմա Չոբանյան