Էլբրուս վերելքի ժամանակ 5 լեռնագնաց է մահացել․ 14-ին հաջողվել է փրկել

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Կաբարդինո-Բալկարիայում Էլբրուս վերելքի ժամանակ մահացել է հինգ լեռնագնաց, արշավի 14 մասնակից փրկվել է: Շուրջ 5400 մետր բարձրության վրա գտնվող մարդկանց որոնողա-փրկարարական գործողությունը տևել է ավելի քան յոթ ժամ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Էլբրուս լեռան վրա մի խումբ լեռնագնացների որոնողա-փրկարարական գործողության ընթացքում 14 հոգի փրկվել է, նրանք տարհանվել են Ազաուի ձոր հատուկ թրթուրավոր մեքենաներով և փոխանցվել բժիշկներին: Ցավոք, հինգ մարդ զոհվել է»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ ծառայությունից։

Ըստ Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պետ Միխայիլ Նադեժինի՝ լեռնագնացների մեծ մասը վիրավոր է:

«Հայտնի է, որ գրեթե բոլորը սուր ցրտահարություն ունեն: Ոմանք ունեն վերջույթների կոտրվածքներ: «Աղետների բժշկությունն» այժմ նրանց դիմավորում է գրեթե 4000 մետր բարձրության վրա»,- ասել է նա ՏԱՍՍ գործակալությանը:

Նադեժինն ավելի ուշ հայտնել է, որ փրկարարական գործողությունն ավարտվել է, այն տևել է ավելի քան յոթ ժամ:
Արշավականներն օգնություն են խնդրել Էլբրուս լեռան վրա եղանակային պայմանների վատթարացումից հետո։

Տաթև Ֆռանգյան