«Սա արդեն չափն անցավ, ու ես անհարմար եմ զգում այս երկրի քաղաքացի լինելու համար». Ավ. Իշխանյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
21.03.2018 | 16:09«Վաղուց այդքան վատ էմոցիաներ չէի ունեցել, ինչպես երեկ: Կներեք, ես անհարմար եմ զգում, որ այս երկրում եմ ապրում».- այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով երեկ հրապարակված դատավճռից:
Գնահատական տալով, իր խոսքով, 90-ական թվականներից մինչ օրս եղած քաղբանտարկյալներին՝ բանախոսն ասաց. «Այս մեկն ինձ հիշեցրեց 37 թիվը ու ավելի մեծ շոկ էր, քան մինչ այդ եղած քաղբանտարկյալները: Որովհետև, եթե կարող են ցանկացած մարդու մոտ ինչ-որ մարդիկ գալ, դու իրենց ասես՝ «ես քո հետ գործ չունեմ», հետո քեզ մոտ ինչ-որ բան հայտնաբերեն ու այդ մարդիկ ասեն՝ «էս զենքը քոնն էր» և դու դատվես… Սրան ես չգիտեմ ինչ գնահատական տալ, ու նորից եմ կրկնում, ես անհարմար եմ զգում այս երկրի քաղաքացի լինելուց արդեն, որովհետև սա արդեն չափն անցավ»:
Մանրամասները՝ տեսանյութում: